Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Լեռնային այս փոքր «կղզին» ոչ միայն ոչ մի կերպ չի հանձնվում «Թալիբանին»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը, –

Աֆղանստանի՝ թալիբների կողմից այդպես էլ չնվաճված Փանջշեր նահանգն ունի ընդամենը 3․610 քառակուսի կիլոմետր տարածք և մոտ 173․000 պարսկալեզու բնակչություն։

Լեռնային այս փոքր «կղզին» ոչ միայն ոչ մի կերպ չի հանձնվում «Թալիբանին», այլ նաև այստեղի զինված ուժերն արդեն իսկ հաջողություններ են գրանցել՝ թալիբներից ազատագրելով հարակից Բաղլան և Փարվան նահանգների մի քանի շրջաններ և ձգտելով իրենց վերահսկողության տակ վերցնել դեպի Տաջիկստան և Ուզբեկստան գնացող հյուսիսային ճանապարհը։ 

Այժմ «Թալիբանը» ամեն կերպ փորձում է բանակցել փանջեշրյան դիմադրության շարժման առաջնորդ Աֆղանստանի ազգային հերոս Ահմադշահ Մասուդի որդի Ահմադ Մասուդի հետ։ Պատկերացնո՞ւմ եք՝ համարյա ամբողջ աշխարհը բանակցում կամ փորձում է բանակցել և համաձայնության գալ թալիբների հետ, իսկ վերջիններս՝ փանջշերցիների։ 

Գիտեք ինչո՞ւ։ Որովհետև դեռևս մեծն Խորենացու ժամանակներից քաջերի սահմանները որոշվում են նրանց զենքով։ #հարափոփոխ_տարածաշրջանը