Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 391 նոր դեպք. մահվան դեպքերը 6-ն են

Հայաստանում օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու  391 նոր դեպք է հայտնաբերվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233 001 դեպքի:

Երեկ կատարված 6425 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 391 նոր դեպք: Ունենք 139 առողջացած, 6 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1129 է:

233 001   կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  դեպքերից   221 729-ը  առողջացած է, 4664-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 409 091 թեստավորում: