Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Հաջիզադեն սպառնացել է. Եվրամիությունը պատասխանատվություն կկրի Հայաստանի կողմից կայունության խաթարմանն ուղղված ցանկացած հնարավոր սադրանքի համար

Ֆրանսիայի կողմից  «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայով և «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգերով Հայաստանը զինելու քայլերից հետո, Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը շատ սխալ և վտանգավոր քայլ է և ծառայում է տարածաշրջանում լարվածության սրմանը։

 Եվրամիության նման գործողություններն ակնհայտորեն միակողմանի են և կողմնակալ։ Դրանք   տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսեւորում են. հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Նշված ռազմական օգնությունը և հետագայում այն  ավելացնելու կոչերը կծառայեն Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը։

Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի  տարածքի մի մասը և հիմա էլ  չի հրաժարվում մեր տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններից,  ինչպես նաև  տարածաշրջանում ապակառուցողական գործունեությունից։

Մենք մեր  բողոքն ենք հայտնում Եվրամիության խորհրդի այս որոշման դեմ և ակնկալում ենք թափանցիկ տեղեկատվության տրամադրում այդ օգնության մասին։

Եվրամիությունը պետք է վերջ դնի այնպիսի քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում զենքի և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ  խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն:

 Հակառակ դեպքում Եվրամիությունը պատասխանատվություն կկրի Հայաստանի կողմից կայունության խաթարմանն ուղղված ցանկացած հնարավոր սադրանքի համար»,- նշել է մամուլի քարտուղարը։