Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀԱՊԿ-ից ու Կրեմլից պատասխանել են Փաշինյանի՝ «ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգությանը, նրա ապագա գոյությանը և ինքնիշխանությանը» հայտարարությանը

ՀԱՊԿ-ը Հայաստանին համարում է իրավահավասար գործընկեր, թեև վերջինս չի մասնակցում զորավարժություններին. «ՀԱՊԿ դաշնակիցներ» ամսագրին տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Խոսելով Եվրասիայում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մասին՝ Տասմագամբետովն ընդգծել է, որ այն արագորեն փոխվում է՝  դիմանալով  արտաքին բացասական գործոնների ազդեցությանը։

«Ես կարող եմ ասել ընդհանուր ըմբռնումը, որ ապարդյուն է միայնակ խաղաղություն և կայունություն փնտրել»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նշենք, որ ՀԱՊԿ-ից  և Կրեմլից հնչած տեսակետերը պատասխանն են Փաշինյանի արած այսօրվա հայտարարություններին։

ՀԱՊԿ-ից Հայաստանի համար վտանգ չկա. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ։

«Ռուսաստանը պահպանում է և կշարունակի կապերը Հայաստանի հետ»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգությանը, նրա ապագա գոյությանը և ինքնիշխանությանը.  Համահայկական համաժողովին իր ելույթում  ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում մոտ է «անվերադարձի» կետին»,- հավելել է նա։