Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հանրապետության նախագահը “բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին” պաշտոնական

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը  լրատվամիջոցների հարցումներին

Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ  ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես  տեղեկացված չէ  այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների  մասին:

Հանրապետության նախագահը համոզված է,  որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ: