Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ հոգևորականն ընդմիշտ գործելու է Սբ Ավետարանով և ազգային հոգևոր-գաղափարականով

15/09/2021
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի ցավ սրտի մի փաստ է արձանագրելի, որից էլ պետք է լրջագույն հետևություններ անել. ոչ վաղ անցյալից սկսյալ մինչ օրս ազգային-հոգևոր արժեհամակարգի, հայ ոգեղինության, ազգային-եկեղեցական սրբությունների, ավանդույթների և խորհրդանշանների դեմ գործողների մեծագույն մասը դրսում՝ օտար կառույցներում և ուսումնական հաստատություններում ուսանած անձերն են:

Մինչդեռ նմանների համար սարսափ-միջնադարում, երբ բացառապես հայ հոգևորականներն էին ուսման մեկնում արտերկրյա կրթական հաստատություններ ու գիտական կենտրոններ, նրանք Հայրենիք վերադառնալով ոչ միայն սրբորեն պահում ու պահպանում էին իրենց ազգային ողջ ժառանգությունը, այլև իրենց ամբարած գիտելիքներով ու փորձով՝ սերունդներ էին կրթում ու դաստիարակում, ովքեր էլ սրբությամբ միմյանց էին ավանդում նախնյաց լույս ժառանգությունը: Եվ այսպես Ազգը հարատևում էր՝ խորտակելով ամեն արգելապատնեշ, որ կանգնեցվում էր իր առջև:

Դրսում կրթվելն առ ոչինչ է, եթե դրանով ուրանում ես քո ինքնությունը, եթե կորցնում ես ազգային դեմքդ ու նկարագիրդ, եթե միտքդ խավարում է անմտությամբ, եթե վերածվում ես ապաբարոյական մի գոյի, որն իրականում այլևս անգո է. ոչնչություն:

Ապրել 21-րդ դարում, լող տալ գիտատեխնիկական օվկիանում, երբեք ու երբեք չի նշանակում հրաժարվել ու կորցնել մարդկայնությունն ու բարոյականությունը, ազգային ինքնագիտակցությունն ու հավատքի սրբությունը. լսո՞ւմ եք առաջադեմ-անդեմներ:

Որքան էլ նկրտեք, ծառս գաք,միևնույն է, մնալու եք նույն գաճաճը:

Հայոց Եկեղեցու լույսն ու ճշմարտությունն առհավետ ճառագայթելու է, ձայնը ղողանջելու է և հաստատ ու անփոփոխ է մնալու մեր առաքելությունը:

Հայ հոգևորականն ընդմիշտ գործելու է Սբ Ավետարանով և ազգային հոգևոր-գաղափարականով:

Արդ, ընտրությունը ձերն է. կամ դարձի գալով ընթանում եք այդ լույս ճանապարհով՝ որպես հարազատ զավակներ, կամ էլ չքվում ու վերադառնում եք այնտեղ, որտեղ եղծվեցիք:

Ասողիկ աբեղա Կարապետյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունները Վիտալի Բալասանյանին Արմեն Չարչյանի մոտ բանագնաց են ուղարկել. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Իշխանությունը համաձայն է. ե՞րբ կկայանա Գորիս-Կապան ճանապարհի հարցով փակ նիստը․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

05/06/2026
Նորություններ

Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ Արման Սահակյանը՝ կալանավորվել. Տիգրան Աբրահամյան

05/06/2026
Նորություններ

Վաղ առավոտյան ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Իշխանությունը համաձայն է. ե՞րբ կկայանա Գորիս-Կապան ճանապարհի հարցով փակ նիստը․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026

Հետաքրքիր է, ընտրությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանից եկած հայրենակիցներին «հայտնաբերող» լրատվամիջոցները նույն նախանձախնդրությամբ փորձում ե՞ն հայտնաբերել նույն խորհրդարանի ընտրությանը մասնակցելու նպատակով...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական