Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հայկական ոգեշնչող «Յարխուշտայի» ու ադրբեջանական լուռ սադրանքի մենամարտ՝ Բոստոնում

Բոստոնում հայ երիտասարդները  հայկական ազգային պարեր են պարում, իսկ ադրբեջանցիները, ռազմատենչ հայտարարություններով պաստառներ ու Ադրբեջանի դրոշներ բռբած, կանգնել են նրանց կողքին: Ոմանք ոչ թե ուղղակի կանգնել են պարողների հարևանությամբ, այլ ցուցադրաբար, սադրելու և հրահրելու մտադրությամբ կիպ անցնում են շուրջպար բռնած հայ երիտասարդների կողքով: Իսկ հայերը՝ նրանց արհամարհելով, շարունակում են պարել: