Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

«Հայաստան» դաշինքը քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, դաշինքի հետագա մարտավարությունը. քննարկմանը մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը

Սեպտեմբերը 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ : Այս մասին ասվում է դաշինքի տարածած հաղորդագրությունում.

«Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա եւ հետագա մարտավարությունը:

Անդրադարձ կատարվեց նաեւ խմբակցության երկամսյա գործունեությանը, հաստատվեց հետագա ռազմավարությունը»,-ասվում է հաղորդագրությունում: