Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հայաստան գալուց հավսար-զգաստ եղեք, արա՛. Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին

Հայաստան գալուց հավսար-զգաստ եղեք, արա՛, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ մասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։

«Սա պետություն է, ասել եմ՝ պետության համը մնալու է բերաններդ»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Նա միաժամանակ նշեց, թե «չագուչը» յուղած, պատրաստ դրած է իր աշխատանքային սեղանին, և ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու պետականության նկատմամբ ոտնձգություն անել, պողպատե մանդատը գործելու է ու գործում է։

«Ամեն մեկը գրապաններում վեց հատ պասպորտ ունի, գալիս են Հայաստանը փրկելու. խոպա՞ն է, ի՞նչ է»,- հավելեց Փաշինյանը։