Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանում զանգովի արդարադատության չկա. Սրբուհի Գալյան

Հայաստանում զանգովի արդարադատության չկա, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը:

Հարցին՝ այդ դեպքում ինչպես է գնահատում փաստը, որ հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց՝ ՔՊ  խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու համար իրեն երկու անգամ զանգել են:

«Քյարամյանի արձագանքն ինչիպիսի՞ն է եղել։  Զանգովի արդարադատության մասին մենք խոսում ենք, երբ զանգն իր նպատակակետին հասնում է։ Ես արդյունքի վրա հիմնվող մարդ եմ, երբ կլինի զանգ, որի հիման վրա կլինի արդարադատություն, մենք կքննարկենք։ Խոսվել է զանգի մասին, որը չի իրականացվել, այսինքն զանգովի արդարադատություն մեր երկրում չի գործում»,- նշեց նա։