Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ամբողջովին կիսում եմ իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապված իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը. արդարադատության նախարար

Դեռ չեմ հասցրել ծանոթանալ խաղաղության պայմանագրի նախագծին, քանի որ սա իմ աշխատանքային երրորդն օրն է, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Բայց ես ստանձնել եմ պատասխանատվություն՝ ապահովելու խաղաղության ողջ գործընթացի  իրավական ուղեկցումը, իրավական ապահովումը: Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապված և հանձն եմ առել պատասխանատվություն ապահովելու դրա իրավական ապահովումը»,-ասաց նա:

Հաջորդ ճշգրտող հարցին՝ կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, կո՞ղմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս՝ Գալյանը պատասխանեց՝ ինքը խոսում է  խաղաղության օրակարգի մասին։

«Պարոն վարչապետը դրա մասին շատ պարզ, հասկանալի մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում, և այդ գաղափարներն, այո՛, ամբողջությամբ կիսում եմ։

Մեր պետությունը բավականին բարդ ճանապարհով է անցել, և մեզանից որևէ մեկը 5, 6 կամ 7 տարի առաջ, գուցե, չկարողանար կանխատեսել այն խնդիրը, որի մեջ մենք հայտնվելու ենք այսօր։

Այսօրվա պայմաններում ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին և կարծում եմ, որ բոլորս՝ այդ թվում ես, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք ապահովել խաղաղ և անվտանգային միջավայր մեր երկրում»։