Հայաստանն Ադրբեջանի հետ երբեք ադրբեջանցիների վերադարձի հարց չի քննարկել և չի քննարկում, այսօր լրագրողների հետհանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նման լուրերը որակելով որպես էժան քաղաքական շահարկում։
«Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի, Բաքվի հայերի վերադարձի հարց և մնացած տեղերի հայերի վերադարձի հարց»,-ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ նման քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա։









