Ես չեմ կարող որևէ երեխայի արգելել, որ եթե ուզում են գան ինձ տեսնելու՝ գան, տեսնեն, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք իր հետ հանդիպումների ընթացքում երեխաներին ներկա գտնվելը նրանցվերջիններիս քարոզչության մեջ ներգրավել չի նշանակում։
«Իմ մասնակցությամբ որևէ միջոցառման ընթացքում, եթե որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ։ Եթե որևէ պետական պաշտոնյա վարչական ռեսուրսին ենթարկվելով գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ»,- հավաստիացրեց Փաշինյան։
Վերադառնալով երեխաների թեմային՝ Փաշինյանը նկատեց՝ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցելու միջոցառումների»։









