Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի և Սլովակիայի վարչապետները հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

26/05/2025
- Նորություններ, Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։

Ստորև ներկայացվում են երկու երկրների վարչապետների հայտարարությունները.

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն վարչապետ Ֆիցո, հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ Սլովակիայի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությանը և անձամբ վարչապետին Հայաստանի Հանրապետությունում։

Սա շատ լավ հնարավորություն է անդրադառնալու մեր երկկողմ օրակարգային հարցերին և հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչը մենք արդեն արեցինք և՛ առանձնազրույցում, և՛ պատվիրակությունների կազմով հանդիպման ընթացքում:

Նման բարձրաստիճան փոխայցելությունները նոր կյանք են հաղորդում մեր բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Ֆիցոյին ինձ ուղղված հրավերի համար՝ այցելել Սլովակիա, և ես ուրախությամբ ընդունում եմ այդ հրավերը: Մենք արդեն հասցրեցինք պայմանավորվել, որ առաջիկա այդ հնարավոր այցն ինչ-որ առումով կլինի այս այցի շարունակություն, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անդրադառնալ այն օրակարգային հարցերին, որոնք առիթ ունեցանք արդեն ձևավորել: Կարծում եմ՝ դա շատ լավ մոտեցում է, որ մենք կենտրոնանանք կոնկրետ օրակարգերի վրա, որովհետև ընդհանուր առմամբ, մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ լայն է, բայց վարչապետ Ֆիցոյի առաջարկով մենք որոշեցինք վերցնել մի քանի առաջնորդող ուղղություններ և այդ ուղղությունների վրա կենտրոնանալով՝ նոր հնարավորություններ բացել նաև մեր երկկողմ հարաբերությունների այլ օրակարգերի համար։

Պիտի ընդգծեմ, որ այս այցը, իհարկե, մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության շատ խոսուն վկայություն է: Եվ ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել այն աջակցությունների համար, այո՛, հենց աջակցությունների, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, նաև Եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով: Իհարկե, հիմա նաև Եվրամիության հետ ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով, և մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար։

Արդեն այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ թեմային, որ հաջորդ տարի գարնանը Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որ շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար և ընդհանրապես՝ եվրոպական կարևորագույն պլատֆորմներից է: Այդ հարցում նույնպես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին և ստացել ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների աջակցությունը, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։

Իհարկե, մեր համագործակցության օրակարգերը շատ ընդգրկուն են, և մենք պայմանավորվեցինք, որպեսզի մեր առաջիկա համագործակցությունը կենտրոնացնենք մի քանի ուղղությունների վրա՝ քաղաքական երկխոսություն, մասնավորապես, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: Շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առումով: Նաև քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները, և այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով կունենանք կոնկրետ օրակարգեր և նախագծեր:

Իհարկե, վարչապետին բավականին ներկայացուցչական, գործարար պատվիրակություն է ուղեկցում, և ես համոզված եմ, որ այդ պատվիրակության այցի արդյունքներով նույնպես տնտեսական տարբեր ոլորտներում մասնավոր հատվածը նոր նախագծերի շուրջ քննարկումներ անելու հնարավորություններ կունենա: Եվ այդ քննարկումները, իհարկե, բարձր հովանու ներքո կունենան կոնկրետ արդյունք և արտահայտություն։

Մեծարգո պարոն վարչապետ,

Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեր այցը և կարևորել այն` ինչպես մեր երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստան-Եվրամիության հարաբերությունների համատեքստում: Իհարկե, այսօր առիթ ունեցել եմ և՛ երկկողմ քննարկումների ժամանակ, և՛ այսօր մեկնարկած «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ներկայացնելու խաղաղության օրակարգը, խաղաղության օրակարգի իրականացման վերաբերյալ մեր պատկերացումները: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր ռազմավարությունն է, մեր ռազմավարական որոշումն է՝ մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին: Ես հույս ունեմ, որ այսօրվա ելույթի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել և ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իհարկե, այդ մասով մենք լիարժեք և ամբողջական մեր պատասխանատվությունը կիրացնենք:

Ուրախ եմ արձանագրել, որ մենք նաև մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որպեսզի այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի: Թույլ տվեք արտահայտեմ իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետև, իհարկե, ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ, և այն փաստը, որ մենք այս միջավայրում՝ միջազգային և տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում, կարողացանք ավարտին հասցնել, փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, հաջողությամբ փակել, այսինքն՝ ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա, իհարկե, շատ կարևոր և շատ մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սլովակիային, Սլովակիայի Կառավարությանը և անձամբ վարչապետ Ֆիցոյին այս հարցում ցուցաբերած աջակցության համար, որովհետև Սլովակիան առաջին երկրներից էր, որ ողջունեց խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, համաձայնեցումը, և իհարկե, այն երկրներից է, որ սպասում է համաձայնագրի ստորագրմանը։

Շնորհակալ եմ, պարոն վարչապետ Ձեր այցի, Ձեր կառուցողական մոտեցումների, արդյունքի վրա կենտրոնացած Ձեր առաջարկությունների և քաղաքական աջակցության համար։

Ռոբերտ Ֆիցո – Մեծարգո պարոն վարչապետ, որպես Սլովակիայի Հանրապետության վարչապետ, ես հետամուտ եմ եղել Սլովակիայի ինքնիշխան արտաքին քաղաքականության հայեցակարգին, որը կողմնորոշված է բոլոր չորս գլխավոր ուղղություններով: Ես հաստատում եմ այն փաստը, որ Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն մեր կենսատարածքն են, բայց մեզ համար շատ կարևոր է փոխշահավետ երկկողմ հարաբերություններ զարգացնել: Ես շատ ուրախ էի, մեծարգո պարոն վարչապետ, Ձեզնից անմիջականորեն լսելու Ձեր երկրի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ Ձեր գնահատականը։ Այդ տեղեկությունը շատ արժեքավոր է ինձ համար, և ես ուրախ կլինեմ այն փոխանցել Եվրամիությունում իմ գործընկերներին։

Երբ մենք պատրաստում էինք այս այցը, ես փորձում էի գտնել որոշ կետեր, որոնցով մենք կարող ենք ապագայում բարեհաջող համագործակցել: Եվ ես շատ ուրախ եմ, որ Սլովակիայից եկած գործարարների թվում կան մարդիկ, ընկերություններ, որոնք գործում են այնպիսի ոլորտներում, որոնցում մենք կարող ենք երկուստեք փոխշահավետ համագործակցության հասնել շուտով։

Հարգելի պարոն վարչապետ, Դուք նշեցիք միջուկային էներգետիկան: Մենք՝ Հայաստանը և Սլովակիան, նույն ռեակտորներն ունենք: Ես Ձեզ ներկայացրեցի, թե որն է մեր տեսլականը, ինչ ենք ուզում անել Սլովակիայում մեր ատոմակայանի հետ կապված: Մենք խոսում էինք օգտագործված միջուկային վառելիքի մասին: Դուք և մենք ունենք մասնագիտացած ընկերություններ, եկեք նրանց միավորված ջանքերի միջոցով հրաշալի համագործակցություն ունենալ:

Համագործակցության մյուս ոլորտը, որը մենք շատ բաց քննարկեցինք, պաշտպանական արդյունաբերությունն է: Ես ասացի, եթե թույլ կտաք կրկնեմ իմ ասածը՝ եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել, որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն և միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիս-Ատլանտյան դաշինքից:

Ես պարոն վարչապետին տեղեկացրեցի երկակի օգտագործման նախագծերի մասին: Մեր ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորման հաշվին մենք նախագծում ենք ծրագրեր, օրինակ՝ հիվանդանոցներ կամ ճանապարհների վերակառուցում, կամուրջների վերակառուցում: Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել:

Հաջորդ ոլորտն ընդհանուր փորձի փոխանակումն է: Ինչպես Դուք նշեցիք, պարոն վարչապետ, եթե հետաքրքրված եք, մենք ուրախ կլինեինք Ձեզ ներկայացնել մեր փորձը Եվրամիության հետ կապված՝ որտեղ թույլ ենք տվել սխալներ կամ որտեղ հաջողության ենք հասել: Հարգելի պարոն վարչապետ, ուրախ եմ, որ մենք կկարողանանք Ձեզ ներկայացնել լավագույն փորձը, լավագույն պրակտիկան։ Սլովակիայում գտել ենք որոշ լուծումներ, օրինակ՝ պետական գնումների ոլորտում կամ ռազմավարական ներդրումների մասին օրենքի տեքստում: Ես համոզված եմ՝ դուք էլ կունենաք հետաքրքիր բաներ, որոնցից կարող ենք դասեր առնել, երկուստեք կարող ենք միմյանցից սովորել:

Ես շատ ուրախ եմ, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել փոխադարձաբար օգնելու իրար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի թեկնածությունների հարցում և աջակցել տարբեր առաքելություններին: Ե՛վ Հայաստանը, և՛ Սլովակիան կարևոր դերակատարում ունեն: Մենք հստակեցրեցինք մեր համագործակցության ուղղությունները՝ մեր գործարար պատվիրակությունների կազմերը նաև հաշվի առնելով, և կենտրոնացանք մի քանի ոլորտների վրա, և ես համարում եմ, որ այս այցը շատ հաջողված է: Եվ բարձր եմ գնահատում, որ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ «Երևանյան երկխոսության» ֆորումի շրջանակում: Ուստի շատ շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, Ձեր հյուրընկալ վերաբերմունքի համար: Անհամբեր կսպասենք Սլովակիա Ձեր այցելությանը: Շնորհակալություն։

Նախորդ գրառումը

Ադրբեջանի մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը. Արարատ Միրզոյան

Հաջորդ գրառումը

Մենք դիմադրում ենք պուտինիզացիային, այսինքն՝ ուժի միջոցով եվրոպական մայրցամաքի վրա սահմանների վերագծմանը. Ֆրանսիայի արտգործնախարար

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026
Հաջորդ գրառումը

Մենք դիմադրում ենք պուտինիզացիային, այսինքն՝ ուժի միջոցով եվրոպական մայրցամաքի վրա սահմանների վերագծմանը. Ֆրանսիայի արտգործնախարար

Լրահոս

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում

11/07/2026

«Հետքը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական