Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի կորզեց հանդիպման վերջնամասում

Աղբյուր՝ sportx.am

Հայաստանի ազգային հավաքականը Խորվաթիայի Վելիկա-Գորիցա քաղաքում ընկերական հանդիպման շրջանակում մրցում էր տեղի ընտրանու հետ։

Աշխարհի փոխչեմպիոնները բացեցին հանդիպման հաշիվը։ Գոլն իր անվան դիմաց գրանցեց Իվան Պերիշիչը՝ 23-րդ րոպեին։

2-րդ կեսի մեկնարկից 27 րոպե անց՝ 72-րդ րոպեին Վբեյմար Անգուլոն  հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ կորզելով ոչ-ոքի։

Հունիսի 5-ին մեր ընտրանին Շվեդիայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում կմրցի տեղի ընտրանու հետ։

Լուսանկարը՝ ՀՖՖ