Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանին 43 կմ տարածքով տրանզիտի համար են փող տալիս, իսկ Վրաստանի տարածքում՝ 460 կմ-ի համար. Սամվել Բաբայան

11/03/2024
- Նորություններ, Տարածաշրջանային

Մենք ցանկություն չունենք տարածաշրջանը տանել խոշոր պատերազմի, իսկ այն, ինչ անում են գիտակցաբար, թե անգիտակցաբար, թե Ռուսաստանը, թե մերոնք, տարածաշրջանը տանում են պատերազմի. NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը:

«Երբ Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարարը խոսում են Միջին Ասիայի եւ Կովկասի երկրների ընդհանուր միություն ստեղծելու մասին, Ռուսաստանի տակից հանում են 85 միլիոնանոց շուկա, ՆԱՏՕ-ի սահմանները գալիս, հասնում են մինչեւ Ուզբեկստան, ու պարզ է՝ իրենք ուր են տանում: Հայաստանն այդտեղ ի՞նչ է լինելու: Հայաստանը պետք է կողմնորոշվի. Ռուսաստանը ճիշտ է ասում: Ասում են՝ երկու տարբերակ կա, բայց ես համարում եմ, որ երրորդ տարբերակն է ճիշտ, երկուսի հետ էլ պետք է իր շահերից բխող գործի: Ոմանք կարծում եմ, որ պետք է գնանք մտնենք էդ միության մեջ, Մեղրիով լոգիստիկ ճանապարհ կառուցենք եւ մասնակցենք այդ ամբողջ տնտեսական շարժին, փորձենք ինտեգրվել այդ կառույցին, որ մեր շահերից է բխում: Մեզ ընդդիմանում է Իրանը, որ ասում է՝ դա իմ շահերից չի բխում, դա ինձ համար կարմիր գիծ է: Ես էլ ասում եմ՝ 1989  թվականին դու մեր կարմիր գիծը խախտել ես, հիմա էլ մենք ենք խախտում: Դուրներդ չի գալիս, չէ՞: Դե եթե դուր չի գալիս, Իրանը պետք է բացի իր սահմանները Հայաստանի ապրանքների համար, որ առեւտուր անենք: Հայաստանը այն, ինչը պետք է Մեղրիի ճանապարհով վաստակեր, կորցնում է, դու պետք է դա փոխհատուցես, շուկադ պետք է բացես»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը մեզ արգելեց անգամ փրկիչ մեքենաներ բերել Հայաստան. «Այդ ճանապարհը բացելով մենք զրոյացնում ենք նաեւ Վրաստանի դիրքը: Վրաստանի բյուջեի 40-45 տոկոսը  գոյանում է նավթի, գազի եւ այլ ապրանքների տրանզիտից:

Եթե մենք Մեղրիի ճանապարհը տալիս ենք, դա 30 տոկոսով կրճատում է ճանապարհի երկարությունը, ավելի հարթ ճանապարհ է: Հայաստանին 43 կմ տարածքով տրանզիտի համար են փող տալիս, իսկ Վրաստանի տարածքում 460 կմ-ի համար:

Ռուսաստանն ասում է՝ ես հիմա թույլ եմ, ինձ տեղ տվեք այդտեղ, պահակ աշխատեմ այդ ճանապարհի վրա, մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու այդ ճանապարհը, լինելո՞ւ են այնտեղ ռուս սահմանապահներ, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Դա մեր տրանզիտ, սուվերեն տարածքն է լինելու: Այստեղ հարցն այլ է: Այդտեղ եղել է երկաթուղի, բայց չի եղել ավտոճանապարհ, մենք նորովի այն պետք է կառուցենք: Ադրբեջանն ասում է՝ եկեք մեքենայի ճանապարհ կառուցենք:

Հայաստանը պետք է իր դիրքորոշումը հստակեցնի: Եթե Հայաստանն ընտրում է Ռուսաստան-Վրաստան, Հայաստան-Իրան ճանապարհը, ոչ թե Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ճանապարհը, այդ դեպքում Ադրբեջանն ասում է՝ 4 գյուղը անհապաղ կտաք: Հետո դնելու է անկլավների հարցը, եւ լարվածությունը շարունակվելու է: Եթե ընտրում ենք երկրորդ տարբերակը, մենք ավտոմատ մնում ենք բլոկադայի մեջ: Այսօր ոչ թե Ադրբեջանը պետք է մեզնից երաշխիք ուզի, թե ոնց է մեր տարածքով 43 կմ անցնելու, այլ մենք պետք է իրենցից երաշխիք ուզենք, թե իրենց տարածքով 600 կմ ոնց են անցնելու մեր մեքենաները, մեր քաղաքացիները: Եթե մենք գնանք այս տարբերակով Վրաստանը դառնալու է մեզ թշնամի, նույնը՝ Իրանը: Այդ դեպքում հարց է ծագում՝ մենք որտեղո՞վ ենք շարժվելու:

Հիմա եթե մենք սա չենք գիտակցում, դա բերելու է պատերազմի: Միջին Ասիան եւ Կովկասը 85 միլիոնանոց շուկա է, որը հիմա հանում են Ռուսաստանի տակից՝ իր ամբողջ հարստություններով»,- ընդգծեց Արցախի նախկին պետնախարարը:

Նախորդ գրառումը

«Արել ենք սթափեցնելու համար»․ հայտնաբերվել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտակայքում պայթուցիկ նետած երկրորդ անձը

Հաջորդ գրառումը

Բանակն ու մշակույթը մեր կարևոր ինստիտուտներն են, որոնք ոտնահարվում և ջարդվում են. աշխարհում չգիտեմ մի երկիր, որտեղ կոնսերվատորիաներ կփակվեն. Աննա Մայիլյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026
Հաջորդ գրառումը

Բանակն ու մշակույթը մեր կարևոր ինստիտուտներն են, որոնք ոտնահարվում և ջարդվում են. աշխարհում չգիտեմ մի երկիր, որտեղ կոնսերվատորիաներ կփակվեն. Աննա Մայիլյան

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական