Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանը նույնպես պետք է կատարի իր դերը և դրսևորի բարի կամք. Հաջիև

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ խաղաղության և երկկողմ հարաբերությունների կարգավորման․ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նոր հայտարարություն է արել։

 Ադրբեջանական զլմնները հաղորդում են նրա խոսքը․

«Բայց խաղաղության ցանկացած գործողություն պահանջում է, որ երկու կողմերը կատարեն իրենց դերը, և Հայաստանը նույնպես պետք է կատարի իր դերը և դրսևորի բարի կամք:

Մեր տարածաշրջանում նոր իրողություններն ու ստատուս քվոն  հիմնված են արդարության, օրինականության վրա»։