Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Քիմիական ֆակուլտետում տեղի ունեցած պայթյունը քիմիական նյութերի հետ կապ չունի․ ԵՊՀ-ն հերքում է

ԵՊՀ 1-ին մասնաշենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տեղակայված են մի քանի ֆակուլտետներ, տեղակայված է նաև քիմիայի ֆակուլտետը, բայց սենյակը քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի։

Շրջանառվող վարկածը, թե քիմիական նյութերն են եղել պայթյունի պատճառը․ հայտնել է բուհի մամլո խոսնակ Քնար Միսակյանը։

«Հիմա համապատասխան գործողություններ են իրականացվում, տարածքը հետաքննվում է, քիմիական ոչ մի նյութ չի այրվել։ Նախնախական տեղեկություններով՝ հոսանքի խնդիր է եղել»,-տեղեկացրեց նա։