Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Հայաստանը գնահատում է Պենտագոնի հետ համագործակցությունը և ակնկալում է շարունակել գործընկերությունը․ Լիլիթ Մակունց

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Պենտագոնում, որի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:

Այս մասին նշված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Հիանալի հանդիպում ունեցա Պենտագոնում: Խոսեցինք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի մասին։ Հայաստանը գնահատում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և ակնկալում է շարունակել մեր գործընկերությունը»,-նշված է Լիլիթ Մակունցի գրառման մեջ։