Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԵ հոգևորականի ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների առաջին տասնյակում պետք է դառնա խորագետ քաղաքական որոշում. քաղաքագետ

16/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Հանրային բաց առաջարկ` ընդդիմադիր դաշինքներին:

Ընդդիմադիր դաշինքների նախընտրական ցուցակների առաջին տասնյակներում ՀԱԵ հոգևորականների ներգրավումը կլինի քաղաքականապես գրագետ քայլ, ինչը կգտնի բարձր էլեկտորալ արձագանք: Այս առաջարկը ծագում է կոնկրետ քաղաքական իրողությունից: Գործող իշխանությունը իր քաղաքական մեծամասնությամբ, դուրս է եկել աննախադեպ հակադրության, իրավական և հրապարակային հալածանքի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Խոսքը ոչ թե արժեքային տարաձայնությունների, այլ ինստիտուցիոնալ ճնշման, հրապարակային վարկաբեկման, իրավական ճնշման և ՀԱԵ լեգիտիմության նսեմացման մասին է։ ՀԱԷ-ում շատ են հրաշալի, երիտասարդ, լուսավորյալ , բարձր կրթական ու նվիրական դասից, ձիգ և երիտասարդ հոգևորականներ ազգային գերակայությունների բարձր ընկալմամբ: Այս պայմաններում ՀԱԵ հոգևորականի ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների ցուցակների առաջին տասնյակում այլևս սիմվոլիկ ժեստ չէ։ Դա պաշտպանական և հավասարակշռող քաղաքական քայլ է, որն ունի առնվազն 4 հիմնավորում:

1️⃣ Ինստիտուցիոնալ հակադրություն, ոչ թե «մարտահրավերների պերմանենտ ընդունում»

Տարիներ շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունել է մարտահրավերներ՝ հասարակական փոփոխությունների, քննադատությունների տեսքով։ Սակայն ներկայիս իրավիճակը որակապես այլ է։ Առաջին անգամ պետական իշխանությունը համակարգային մակարդակով փորձում է քաղաքականացնել եկեղեցու հեղինակազրկումը, ստեղծել հանրային հակադրություն հոգևոր ինստիտուտի նկատմամբ, վերաձևակերպել ազգային ինքնության հենարանները՝ առանց եկեղեցու։

Սա այլևս «ժամանակի մարտահրավեր» չէ։ Սա իշխանության նախաձեռնած քաղաքական հակադրություն է համազգային ինստիտուտի նկատմամբ։ Եվ եթե իշխանությունը ինստիտուցիոնալ հարձակում է իրականացնում, ապա ընդդիմությունը պարտավոր է ապահովել ինստիտուցիոնալ պաշտպանություն։ Իրավիճակն աննախադեպ է և լուծումները ևս պետք է լինեն հանդուգն և աննախադեպ:

2️⃣ ՀԱԵ լեգիտիմության հարցը՝ 70–80% վստահության ֆոնին:

Պարադոքսն ակնհայտ է: Հասարակական վստահության ամենաբարձր ցուցանիշ ունեցող ինստիտուտներից մեկը՝ Հայ Առաքելական Եկեղեցին 70–80% հանրային վստահելիության, լեգիտիմության ռեսուրսով հայտնվել է քաղաքական աննախադեպ ճնշման թիրախում։

Սա նշանակում է, որ իշխանությունը հակադրվում է ոչ միայն կառույցին, Վեհափառին այլև այդ վստահությունը կրող հասարակական մեծամասնությանը, շեշտում եմ՝ հակադրվում է հանրային մեծամասնությանը, որը մերժում է այդ քաղաքական ծրագիրը: Ընդդիմությունը, եթե ցանկանում է դառնալ համազգային ներկայացուցչական բևեռ, պարտավոր է ինստիտուցիոնալացնել այդ վստահությունը, կապիտալիզացնել հանրային մեծամասնության դիրքավորումը և դա քաղաքականապես կիրառելի դարձնել:

Հոգևորականների ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների առաջին տասնյակում նշանակում է այդ դաշինքների համար, որ

1. Եկեղեցու հանրային վստահությունը դառնում է քաղաքական ինստիտուտում ներկայացվածություն ունեցող,

2. Նրանք հանդես են գալիս որպես ազգային ինստիտուտների պաշտպան,

3.Նրանք ձևավորվում են լեգիտիմ հակակշիռ իշխանության հակաեկեղեցական գծին։ Եթե ընդդիմությունը չի անում դա, ապա 70–80% վստահության կապիտալը մնում է քաղաքականապես չներկայացված, չկիրառված, չհաշվառված և երկուստեք այլևս անօգուտ:

3️⃣ Պետություն–Եկեղեցի տարանջատում՝ իրավական, ոչ գաղափարական: Հոգևորականի մասնակցությունը կամ առաջադրումը որևէ կերպ չի հակասում հոգևոր- աշխարհիկ անջատ սկզբունքին։

Պետություն–եկեղեցի տարանջատումը վերաբերում է կառավարման ֆունկցիոնալ բաժանմանը, ոչ թե քաղաքացիական իրավունքների, հոգևոր դավանանքի սահմանափակմանը։

Հոգևորականը, որպես ՀՀ քաղաքացի, ունի ընտրելու և ընտրվելու իրավունք այսինքն այլևս քաղաքական էակ է և քաղաքական սուբյեկտ և ոչ կուսակցական։

Նրա ներգրավումը խորհրդարանում չի նշանակում եկեղեցու կառավարման ներգրավում պետության գործադիր կառավարման մեջ։ Դա նշանակում է աշխարհիկ իշխանության կենտրոնական ինստիտուտում հոգևոր, բարոյական և ազգային արժեքների հիմքի առկայություն ոչ միայն խորհրդանշական, այլ կոնկրետ ինստիտուցիոնալ և ներկայացուցչական ազդեցության մակարդակով։ Դա թույլ կտա ընդդիմությանը հաստատել իրենց քաղաքական օրակարգը՝ հաշվի առնելով ազգի և արժեքների կենսական հիմքերը։

Քաղաքական տեխնոլոգիական տեսանկյունից ևս սա այլևս անհրաժեշտություն է: Դա չի խախտում պետություն-եկեղեցի տարանջատումը, այլ վերականգնում է ՀԱԵ-ի բարոյական և հատկապես Հոգևոր Հայաստանի հենասյուները քաղաքական ինստիտուտում, որտեղ որոշվում է ազգի և պետության ապագան։

4️⃣ Քաղաքական հաշվարկ՝ ընդդեմ քաղաքական ճնշման:

Իշխանության հակաեկեղեցական քաղաքականությունը ստեղծել է արժեքային վակուում և հասարակական բևեռացում։ Հոգևորականի ընդգրկումը.

1. ուղերձ է այն մեծամասնությանը, որը չի ընդունում եկեղեցու դեմ պետական ճնշումը,

2.վերականգնում է ընդդիմության արժեքային հենարանը,

3.ձևավորում է քաղաքական հակակշիռ՝ ոչ թե հայտարարությունների, այլ ներկայացվածության մակարդակում։

Սա պաշտպանական քայլ է՝ ինստիտուցիոնալ հակագրոհի տրամաբանությամբ։

Եթե իշխանությունը համակարգային հակադրություն է ընտրել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, ապա ընդդիմությունը չի կարող սահմանափակվել դիտորդի, մեկնաբանողի, քննադատողի դիրքով: ՀԱԵ հոգևորականի ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների առաջին տասնյակում պետք է դառնա խորագետ քաղաքական որոշում։

Դա կլեգիտիմացնի հավաքական ընդդիմությանը և կդիրքավորի նախընտրական դաշինքներին որպես ազգային ինստիտուտների պաշտպաններ: Կինստիտուցիոնալացնի 70–80% վստահության հանրային ռեսուրսը: Կվերականգնի խախտված քաղաքական հավասարակշռությունը։ Այլապես կստեղծվի վտանգավոր իրավիճակ, երբ բարձր վստահությամբ համազգային ինստիտուտը մնում է քաղաքականորեն բացարձակ անպաշտպան, իսկ ընդդիմադիր հանրությունը՝ զրկվում է բնական դաշնակցից։

Սա անհրաժեշտ պատասխան է կոնկրետ իշխանական քաղաքականությանը։ Հոգևորականի ներկայությունը ընտրությունների և քաղաքական որոշումների մակարդակում դառնում է համազգային ուղերձ, որ ընդդիմադիր դաշինքները պատրաստ են պաշտպանել ազգային ինստիտուտները՝ ոչ միայն խոսքով, այլ՝ գործով։

Այս քաղաքական և էլեկտորալ Mast Do-ն այլևս միայն ռազմավարական քայլ չէ, դա համազգային պարտավորություն է, որը վերականգնում է արժեքային և ինստիտուցիոնալ հավասարակշռությունը, ամրապնդում ազգային ինքնությունը և ցուցադրում նախընտրական ընդդիմադիր դաշինքների բարոյական ու ազգային լեգիտիմությունը։ Հոգևոր ներկայությունը որպես քաղաքական անհրաժեշտություն՝ իշխանության հակաեկեղեցական քաղաքականության պայմաններում ոչ միայն անհրաժեշտություն է այլ քաղ. տեխնոլոգիական և լեգիտիմ քայլ:

Ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը ԱԺ-ում պարտադիր է օրենքով։ Հոգևոր Հայաստանը պարտադիր պետք է ներկայացված լինի քաղաքական պատասխանատվության կենտրոնում։

Սա պետություն-եկեղեցի տարանջատման խախտում չէ։

Սա դրա վերականգնումն է՝ բարոյական, ազգային, հենասյուների հիմքով և գերակայությունների վերադարձ է համաժողովրդական ինստիտուտ։

P.S. ԿԸՀ ցուցակների ներկայացման մեկնարկին մնացել է 65 օր։ Առաջարկը հստակ է: Դարձեք նախաձեռնող , կառուցեք ձեր սեփական մեծամասնությունը: Հենվեք ձեր ընտրազանգվածի ձգտումների և նպատակների վրա, մի գործեք գծային և կանխատեսելի, անցեք ոչ գծային, նախաձեռնող և քաղաքականության։ Հարցումներին հետևելը ռազմավարություն չէ, արժեքահեն օրակարգ ստեղծելն է ռազմավարություն։ Քաղաքական արդյունքը գալիս է այն ժամանակ, երբ դուք ձևավորում եք խաղի կանոնները, ոչ թե միայն արձագանքում դրանց։

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

Նախորդ գրառումը

Մեծ Պահքի առաջին օրը մեզ կանգնեցնում է ոչ թե սեղանի, այլ խղճի առաջ

Հաջորդ գրառումը

Դադարեցրեք Վեհափառ Հայրապետի և հոգևորականների հանդեպ ճնշումները. ջավախքցի գործիչների հայտարարությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե ես արժանի էի մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար կալանքի և բանտային խցում կալանքը կրելու,  ես դրա համար հպարտ եմ. Սամվել Կարապետյան

09/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց

09/07/2026
Նորություններ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր զորակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

09/07/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամսով երկարացվեց

09/07/2026
Հաջորդ գրառումը

Դադարեցրեք Վեհափառ Հայրապետի և հոգևորականների հանդեպ ճնշումները. ջավախքցի գործիչների հայտարարությունը

Լրահոս

41-64-ի մոգությունը

10/07/2026

Ընտրություններից հետո , երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն...

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026

Մինչ մեր սույն հրապարակումը ուրբաթ՝ հուլիսի 10-ին լույս կտեսնի «Ազգի» տպագիր եւ առցանց տարբերակներով, հնարավոր է տեղյակ լինենք՝ Իսրայելի Քնեսեթը...

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026

Անկարայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները Անկարան հուլիսի 7-8-ը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ եւ...

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026

Կաթոլիկական լրատվական գործակալությունը՝ CNA-ն հուլիսի 7-ին քննադատել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ադրբեջանի նախագահ Ալիեւին Բաքվում գովաբանում...

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026

Ուոթերթաունից Ամերիկայի հայկական թանգարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին տեղի է ունենալու ճանաչված վիպասան Քրիս Բոհջալյանի նոր, 26-րդ «Դիլետանտը» գրքի...

«Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին»

10/07/2026

Ֆրանսիական գրական շրջանակներում վերջերս ջերմ ընդունելության է արժանացել Մարինա Յալոյանի «Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին» վեպը: Սա հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընտանեկան պատմության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական