Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կուլտուրայի մինիստրն ու հոշոտված հուշարձանը. Հայկ Դեմոյան

10/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժաննա Անդրեասյանը, ով հայցադիմում է ներկայացրել իմ դեմ՝ իբր իր անձը զրպարտելու համար և պահանջում է շատ մեծ գումար որպես փոխհատուցում, անդադար ճիգեր է գործադրում իրավիճակը փրկելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

Այս լուսանկարը շատ խորհրդանշական է, քանի որ Ժաննայի թիկունքում գտնվող հուշահամալիրի 1966-67 թթ. տեղադրված երեք բազալտե մույթերի ԲՆՕՐԻՆԱԿ սալաքարերն անխնա ոչնչացվել են ու վերածվել են խճազանգվածի, այսինքն դրանք այլևս իրենց տեղում չեն դրվի ու հուշարձանի ամբողջականությունը, որպես հանրապետական նշանակության հուշարձան, նույնը չի լինի, ինչպիսին եղել է կառուցման օրվանից:

Իշխանական մանիպուլյացիաներն ու ստախոսությունները սպասարկող ծովախոզուկների համար կրկին ու կրկին հիշեցնում եմ, որ.

ա. հանցավոր անփութության ու կոռուպցիոն սխեմաներով աշխատելու արդյունքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս: ՀՀ գործող օրենքներով նման հանցագործության համար նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում:

բ. Տենդերով որևէ հուշարձան վերականգնելու փորձ ու փորձառություն չունեցող շինարարական ընկերությանը հանրապետական նշանակության հուշարձանը անորակ բանվորական ուժով «վերականգնելու» վանդալիստական գործելաոճը նույնպես քրեորեն պատժելի գործողություն է:

գ. կրկին հիշեցնում եմ, որ քանդման ու ավերման աշխատանքները ԿԳՄՍ-ի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության հանցավոր անփութության արդյունքում մեկնարկել են ԱՌԱՆՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ նախագծի: Սա էլ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստ է: Պետրոս Ղազարյան, սա էլ հանցագործություն է, ինչքան էլ որ Հանրայինի եթերը տրամադրես շահերի բախման մոտիվներով սերիալներ նկարահանելու համար:

դ. պատմության համար արդեն արձանագրել ենք այս վանդալիզմը արդարացնող վճարովի քարոզիչների, թանգարանի տնօրինության ու հոգաբարձուների խորհրդի անդամների անունները: Այս վանդալիզմն արդարացնելու գործում բացի ՀՑԹԻ ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանից, մեջ ջանքեր է գործադրում ՀՑԹԻ նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը:

Այս փաստով քրեական գործ հարուցելու հաղորդումը շուտով կուղարկվի համապատասխան հասցեներով, սակայն առաջ անցնելով պետք է խոստովանեմ, որ հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ հանդիսացող քննիչների, դատախազների ու դատավորների ազնվության ու օրինապաշտության հետ կապված շատ մեծ վերապահություն ունեմ:

ՀԳ. Այս մառախողի քողի տակ չի լսվում «թավշյա կրկեսը» սպասարկած ազգագրագետներ Հրանուշ Խառատյանի ու Հարություն Մարությանի ձայնը, քանզի վերջիններիս չեկիստական փորձառությունը թույլ չի տալիս խառնվել ակնհայտ հանցագործության հետքերը քողարկելու գործին, չնայած որ երկուսն էլ ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներ են:

Ի դեպ, երկուսի անուները հիշատակվում են 2021 թ. հարուցված քրեական գործի շրջանակում՝ բազմաթիվ հանցակցությունների դրվագներով: Քրգործը, շատ հայտնի պատճառներով, չի մտնում դատաքննության փուլ:

Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիգրան Ավինյանը Պատանի հանդիսատեսի թատրոնից ռեժիսորի հաստիքը հանել է. Դավիթ Հարությունյանն աշխատանքից ազատվել է

Հաջորդ գրառումը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը անցավ Փաշինյանի կողմը. հայտարարություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բարձր մակարդակով ակնհայտ խախտու՞մ. Հակոբ Բադալյան

07/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը քվեարկում է

07/06/2026
Նորություններ

Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել ապօրինի գործողությունների առջև. «Հայաստան» դաշինք

07/06/2026
Նորություններ

Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ են. ԿՀԸ

07/06/2026
Հաջորդ գրառումը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը անցավ Փաշինյանի կողմը. հայտարարություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական