Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կգա այն օրը, երբ երիտասարդ օդաչուների փոխարեն մեզ կմնան պահեստազորի պապիկները. «Ջուս»

Կիևում սպառվում են կործանիչները, նաև  դրանց պահեստամասերը։ Պակասում են նաև  օդաչուները, որոնք կարող են դրանք վարել. Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի ռազմական օդաչուն, որը  թաքցրել է իր դեմքն ու իրական անունը։

«Մեր բոլոր ինքնաթիռները հավաքվեն են  ԽՍՀՄ-ում.  մենք չենք կարողանա անվերջ սպասարկել դրանք, զինամթերքի պաշարները նույնպես անսահմանափակ չեն, և մոտենում է այն օրը, երբ մենք այլևս չենք ունենա այդ ինքնաթիռների հրթիռներ և պահեստամասեր։ Մոտ ապագայում մենք կարող ենք ամբողջությամբ կորցնել մարտավարական ավիացիան»,- ասել է «Ջուս» ծածկանվամբ ուկրաինացի օդաչուն։

Նա դժգոհել է նաև  ԽՍՀՄ-ից ժառանգած Միգ-29-ներից, քանի որ, ըստ «Ջուսի», հենց դրանց պատճառով է, որ դեռ չեն կարողացել ոչ մի օդային թիրախ խոցել։

Նա խոսել է նաեւ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի շարքերում որակյալ օդաչուների բացակայության մասին։

«Եթե սպասենք ևս վեց ամիս, կգա մի պահ, երբ լավ գիտելիքներով և լավ պատրաստվածությամբ երիտասարդ օդաչուների փոխարեն մեզ կմնան միայն պահեստազորի պապիկները», – լրագրողներին ասել է «Ջուսը»: