Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Զանգեզուրի միջանցքի ծրագրին խաղաղ այլընտրանք չկա. Ակոպով

«ՌԻԱ նովոստիում» հրապարակված «Խփում են Իրանին, որ հարվածը լինի Ռուսաստանի վրա» հոդվածում քաղաքական վերլուծաբան Պյոտր Ակոպովը Ռուսաստանին ուղղված աշխարհաքաղաքական մարտահարվերների տիրույթում ընդգրկել է նաև Կովկասը։

«Կա ևս երկու հյուսիսային հարևան՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Ղարաբաղյան պատերազմից հետո Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները վատթարացան. եթե նախկինում Բաքվի դեմ Թեհրանի հիմնական հավակնությունները կապված էին Իսրայելի հետ ռազմական համագործակցության հետ, ապա այժմ մտավախություն կա թուրքական ազդեցության չափից ավելի մեծացման վերաբերյալ:

Իրանը, ինչպես Ռուսաստանը, շահագրգռված չէ ո՛չ Հայաստանի մեկուսացմամբ, ոչ էլ այդ երկրում Արևմուտքի դիրքերի ամրապնդմամբ։ Ռուսաստանը պարզ   խոսում է իրանա-հայկական ներկայիս սահմանի վերանայման անթույլատրելիության մասին։

Պարզ ասած՝ Իրանը գոհ չէ Թուրքիային դեպի Կասպից ծով ուղիղ ելք ապահովելու ցամաքային միջանցքի ծրագրերից, որի նպատակն է  Ադրբեջանի երկու հատվածները՝ Նախիջևանը (Թուրքիային սահմանակից) և հիմնական տարածքը միացնել Զանգեզուրի միջանցքով՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Սակայն դրան խաղաղ այլընտրանք չկա. հակառակ դեպքում  Ադրբեջանը կհրաժարվի ապահովել  Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը»,- գրել է Ակոպովը։