Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը պետք է ասեր, որ արցախցիներն իրե՛նք պետք է որոշեն, թե ով է իրենց ներկայացնում բանակցություններում. Լևոն Զուրաբյան

19/02/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Զարհուրանքով նայեցի Փաշինյանի եւ Ալիեւի բանավեճը Մյունխենյան կոնֆերանսում։ Եթե դիտում ես հայ ղեկավարների էվոլյուցիան Լեւոն Տեր֊Պետրոսյանից դեպի Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, իսկ նրանցից դեպի Նիկոլ Փաշինյան, ապա դժվար է ազատվել այն մտքից, որ Հայաստանի մյուս ղեկավարը լինելու է պիտեկանտրոպ. «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է դիտարկել փետրվարի 18-ի՝ մյունխենյան հանդիպումները։

Նա, մասնավորապես, նշել է.

Մեր պետությունը ներկայացնող անձի ավելի ողորմելի եւ արգահատելի պատկեր երբերւէ տեսած չէինք։ Խղճալի կեցվածքով, կաղ տրամաբանությամբ, աղքատիկ, կակազող եւ կոտրված անգլերենով աշխարհին ներկայացող Հայաստանը անգամ խղճահարություն չէր կարող հարուցել։

֊ Ամբողջ տեսարանը մեր ազգային արժանապատվության եւ ինքնասիրության էկզեկուցիա էր։ Ալիեւը աշխարհի առաջ ձեռ էր առնում Հայաստանին եւ նրա վարչապետին։ Նա հայտարարեց, որ Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիա, որը ընդունվել է ոչ միայն ամբողջ աշխարհի, այլ նաեւ հայ ժողովրդի կողմից, քանի որ այն պատերազմից հետո վարչապետ ընտրեց նրան, ով ստորագրել էր այդ կապիտուլյացիան։ Փաշինյանը առարկելու բան չուներ։ Առարկելու բան կլիներ, եթե Ալիեւի դիմաց նստած լիներ մեկ այլ ղեկավար, ոչ՝ Փաշինյանը։ Ի դեպ, այս դրվագը ցույց տվեց, որ Փաշինյանի վերընտրությունը Հայաստանում միայն ավելի է սաստկացրել Ալիեւի ագրեսիան Հայաստանի նկատմաբ, եւ ես հույսով եմ, որ դա դաս կլինի մեր որոշ թեթեւամիտ քաղաքացիների համար։

֊ Փաշինյանը լռեց, երբ Ալիեւը մեղադրեց Հայաստանին բոլոր մեղքերի մեջ, Ադրբեջանի տարածքների օկուպացիայի, ՄԱԿ֊ի ԱԽ բանաձեւերի խախտման մեջ։ Քանի որ Հայաստանի պատմությունը Նիկոլ Փաշինյանի համար սկսում է 2018 թվականի իր «փառապանծ» հեղափոխությունից, նա չգիտի, որ Հայաստանը ՄԱԿ֊ի ԱԽ֊ի բանաձեւերը չի խախտել եւ չէր էլ կարող խախտել, քանի որ գրավյալ տարածքներից դուրս գալու պահանջը երբեք էլ չի հասցեագրվել Հայաստանին, հետեւաբար, հակառակ Ալիեւի ասածների, Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չէր էլ կարող կիրառվել։ Նա չգիտի, որ այդ բանաձեւերը չի կատարել հենց Ադրբեջանը, բազմիցս խախտելով զինադադարը եւ հրաժարվելով հենց այդ բանաձեւերում ներկայացված կարգավորման առաջարկները կատարելուց։ Լռելով, Փաշինյանը, փաստորեն ընդունեց Ալիեւի մեղադրանքները եւ Հայաստանի մեղավորությունը։

֊ Երբ Ալիեւը ասաց, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի, Փաշինյանը անհոդաբաշխ անգլերենով փորձեց բացատրել, որ այդ հասկացությունը ընդգրկված է Ալիեւի կողմից ստորագրված նոյեմբերի 9֊ի հայտարարության մեջ, բայց չասաց, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը ամրագրված է նաեւ միջազգային բոլոր հիմնարար փաստաթղթերում, մասնավորապես՝ ՄԱԿ֊ի ԱԽ֊ի հենց Ալիեւի կողմից մատնանշած բանաձեւերի մեջ եւ ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում։

֊ Փաշինյանը լռեց, երբ Ալիեւը ասաց, որ չի բանակցի ղարաբաղցիների հետ, քանի դեռ նրանց ներկայացնում է Ռուբեն Վարդանյանը, մինչդեռ պետք էր ընդամենը ասել, որ արցախցիները իրենք պետք է որոշեն, թե ով է իրենց ներկայացնում այդ բանակցություններում, եւ ոչ թե Ալիեւը։

֊ Փաշինյանը ոչ մի համոզիչ փաստարկ չկարողացավ բերել հերքելու համար Ալիեւի կեղծիքները Լաչինի միջանցքի շրջափակման բացակայության մասին։ Լաչինի միջանցքով անցնող մեքենաների վերաբերյալ Ալիեւի «վիճակագրությանը» պետք էր պատասխանել իրական վիճակագրությամբ, որը ցույց կտար, որ ուղեւորների եւ ապրանքների փոխադրումներն, ըստ էության զրոյացվել են, խափանելով բնականոն կյանքը եւ բերելով տնտեսական աղետալի հետեւանքների։

֊ Փաշինյանը ոչ մի բառ չասաց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9֊ից հետո կատարված ագրեսիայի մասին անգամ Հայաստանի կողմից «օկուպացիայի» մասին Ալիեւի կեղծ մեղադրանքներին պատասխանելու համար նրան տրված իրավունքի սահմաններում։

֊ Իսկ երբ Փաշինյանը որոշեց պատասխանել Ալիեւի մեղադրանքներից մեկին՝ Ղարաբաղում 64 մզկիթների քանդման վերաբերյալ, պարզվեց, որ ավելի լավ կլիներ Փաշինյանը այդ մեղադրանքին չպատասխաներ ընդհանրապես։ Չհերքելով այդ տեղեկությունը, նա ոչ ավել, ոչ պակաս՝ պնդեց, որ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում քանդվել է 1560 մզկիթ, ինչից հմաշխարհային հանրությունը, ըստ Փաշինյանի ճղճիմ տրամաբանության, պետք է եզրակացներ, որ հայերի արածը մի մեծ բան չի։ Ընդորում, այս կատարյալ հիմարության վրա Փաշինյանը ծախսեց նրան հատկացված ժամանակի առյուծի բաժինը։

Մի խոսքով, Փաշինյանի երեկվա ելույթը Մյունխենյան անվտանգության կոնֆերանսում բացահայտեց ահավոր իրողություններ։ Մյունխենում նստած էր Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ողորմելի մարմնավորումը եւ հասկանալի դարձավ, որ եթե կա մի բան, որ դեռ չենք կորցրել ռազմի դաշտում, մենք կորցնելու ենք տկարամիտ դիվանագիտության արդյունքում։ Չէ՞ որ այդ նույն անգլերենով կամ ռուսերենով, այս նույն անգետ եւ ճղճիմ տրամաբանությամբ Փաշինյանն այսօր պաշտպանում է Հայաստանի եւ Արցախի շահերը աշխարհի մեծամեծերի հետ հանդիպումների ժամանակ եւ Հայաստանի համաձայնությունն է տալիս այս կամ այն՝ մեր ազգի համար ճակատագրական որոշումներին։

Ցավոք, մեր ազգի մեծամասնությունը այս ամենի մասին ոչ մի բան չի իմանա, հաշվի առնելով այսօր Հայաստանում տիրող ինֆորմացիոն դաշտի ծառայամիտ եւ մանիպուլյացիոն վիճակը։ Մյուս կողմից, իսկապես այդ մարդկանց առողջության համար ավելի լավ կլինի որ նրանց «անդունդը» չխաթարեն։

Մեկ էլ կասկածեցի Լեւոն Տեր֊Պետրոսյանի Փաշինյանին տրված «ազգակործան պատուհաս» բնորոշման վրա։ Ինձ գնալով թվում է, որ նրան ավելի շատ կսազեր «ազգակործան պապուաս» բնորոշումը։

Նախորդ գրառումը

Գազալցակայանում մեքենայի գազաբալոնը պայթել է

Հաջորդ գրառումը

Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելն ու  ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է․ Լուսինե Ավանեսյան  

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելն ու  ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է․ Լուսինե Ավանեսյան  

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական