Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տոն օրերին Դավս կիթառով գալիս, ասում էր՝ «Մերս, հատուկ քո համար՝ լավ ախպերների կողմից» ու հոգուս հետ խաղալու համար նվագում էր «Доля воровская» երգը. Ալիսա Գևոգյան

08/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն

Azg.am-ի զրուցակիցն է լրագրող, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի  մայրը՝ Ալիսա Գևորգյանը։

-Ալիսա, ո՞րն է քեզ համար ամենահիշարժան Մարտի 8-ը։ Քիչ առաջ տեսա, որ ֆեյսբուքյան էջումդ տեղադրել ես Դավիթի լուսանկարը և գրել՝ «Դավիս նվիրած առաջին ծաղիկները»։

-Ամեն ինչ հիմա, իհարկե, կապված է Դավիթի հետ, որովհետև իմ հիշողությունը, ներկան և ամեն ինչը Դավիթն է։ Լուսանկարում Դավիթն է և նրա նվիրած առաջին ծաղիկները։ Դավիթին երբեմն ռադիո էի տանում, երբ թեթև օրեր էինք ունենում։ Այդ օրը գործընկերուհուս հետ պայմանավորվել էինք, որ ինքն էլ իր աղջկան կբերի, միասին կխաղան, կծանոթանան։

Դավիթին այդ օրն ասացի, որ ծաղիկներ կգնեմ, կնվիրի Նիկային։ Գնեցի, և ինքն  ամբողջ ճանապարհին ինձ անընդհատ անհանգիստ ասում էր. «Մամ, հանկարծ դու չտաս ծաղիկները, ես եմ տալու» ։ Մինչև կհասանեինք ռադիո, ասում էի՝ «Դավ ջան, առել եմ, որ դու նվիրես, որովհետև աղջիկներին պետք է ծաղիկներ նվիրել. աղջիկները ծաղիկներ շատ են սիրում, և Նիկան շատ կուրախանա, որ դու իրեն ծաղիկ նվիրես»։

Հիշում եմ ամբողջ ճանապարհին իր էմոցիաները, որ ծաղիկները հանկարծ ես չտամ։ Ասում էր՝ «Լուսո՛ (տանն ինձ Լուսո էր ասում), ուզում եմ՝ ես տամ ծաղիկները, որ Նիկան ուրախանա»։

Դրանք Դավիթի՝ ռադիոյում գործընկերուհուս աղջկան  և կյանքում ընդհանրապես առաջին նվիրած ծաղիկներն էին։

Իսկ արդեն տարիներ անց՝ Մարտի 8-ից և մյուս տոներից մի քանի օր առաջ, երբ արդեն կարողանում էր ինքնուրույն ինչ-որ բան գնել, ասում էր՝  «Լուսո, բա դու ինձ փող չե՞ս տալու, որ նվեր առնեմ»։ Հետո, երբ հասկացավ, թե անակնկալն ինչ բան է, և որ նվերները պետք է անսպասելի լինեն, ուղղակի գումարը խնայում էր, ամեն ինչ անում, որ տոնական օրն ինձնից շուտ արթնանա, մեկ հատիկ վարդով մտնի սենյակ և շնորհավորի։

Մեր հարաբերությունները շատ ջերմ են եղել։ Իր մասին հիշելիս ես հիմա ավելի շատ ժպտում եմ։ Իմ ամեն ժպիտի մեջ Դավիթը կա, ինքը հիմա ավելի շատ է իմ մեջ։ Մենք շատ կապված ենք եղել, շատ մոտ ենք եղել։ Մեր հարաբերություններն ավելին են եղել, քան մոր և որդու հարաբերություններ։ Մենք խառնվածքով շատ նման էինք իրար, Դավիթն ինձ նման էր նաև հումորի  զգացումով։

Մի քիչ ավելի մեծ տարիքում ծաղկի հետ ինձ սնիկերս էր նվիրում։ Ասում էի՝ «Դավ ջան, էս որոշել ես նվերդ բնամթերքո՞վ հանձնես»։

-Ալիսա, երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Դավիթից ես ապրելու ուժ գտնում, նրանով ես ապրում։

-Իհարկե, ինքն ամեն օր ինձ հետ է, Դավիցս անընդհատ դրական էմոցիաներ եմ ստանում՝ հիշողություններ, հումորներ։ Տղաս ինձ համար միայն տխուր հիշողություն չէ, ինքն անընդհատ է ինձ հետ, ուղղակի սարսափելի կարոտը ոչ մի ձևով չի բուժվում, ոչ մի բան դրան չի օգնում։

Երբ դու առաջին անգամ իմանում ես, որ երեխայի ես սպասում, ինքը հենց այդ պահից քեզ հետ է՝ մինչև քո վերջին շունչը։ Դրանից հետո էլ՝ Աստված գիտի, բայց հույս ունեմ, որ հենց այդպես է լինելու։

Սնիկերսից հետո (երբ արդեն ավելի մեծ էր, հրաշալի կիթառ էր նվագում, երաժշտական դպրոց էր ավարտել), տոնական օրերին՝ առավոտ վաղ, կիթառով գալիս էր, ասում էր՝ «Մերս, հատուկ քո համար՝ լավ ախպերների կողմից» ու ինձ համար նվագում էր «Доля воровская» երգը։ Հոգուս հետ էր խաղում ։ Ես էլ կատակով ասում էի՝ «Հինգ տարի վճարել եմ, որ դու իմ համար «բլատնո՞յ» երգես»։

Մեր տոները ուրախ, լավ մթնոլորտում էին անցնում։ Դավս իմ ուրախությունն է եղել, կա և կլինի։ Իրեն ինձնից ոչ ոք չի կարող խլել։ Ձևն է փոխվում, կարգավիճակն է փոխվում, բայց ես հիմա էլ եմ իր հետ, երևի նույնիսկ ավելի շատ, քան երբևէ։

Ես միշտ ամեն ինչին նայել եմ  իր պրիզմայով՝ սա Դավին պե՞տք է, պետք չէ, Դավիս համար սա լա՞վ է, թե լավ չէ։ Իրենից հետո իմ միտքը միայն այդ ուղղությամբ է աշխատում։ Ու ես հիմա ավելի շատ եմ իր հետ, քան երբևէ եղել եմ։ Երևի միայն այն 9 ամիսների ընթացքում ես զավակիդ հետ այդքան լինում, երբ նա քո մեջ է, և դու ավելի շատ ապրում ես քեզնից ներս, քան քեզնից դուրս։

Հիմա ես Դավիս հետ ապրում եմ ինձնից ներս, և մեր կապը որևէ մեկն ի վիճակի չի խզելու, և կուզեմ, որ օրն անցնի Դավիս հետ կապված լուսավոր հիշողություններով։

Ես Դավին երբեք հրաժեշտ չեմ տվել և չեմ տալու։ Ինքը երբեք իմ անցյալը չէ, իմ ապագան է, և  իմ կյանքի մնացած ճանապարհը ճանապարհ է դեպի Դավը։ Ես միշտ իր հետ եմ, և դա արդեն լավ է։ Անկախ ամեն ինչից՝ ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև ունեմ Դավիթին։

Նախորդ գրառումը

Մարտի 8-ը մեզ համար ոչ թե տոն, այլ պայքարի օր է, և արցախցի կինը, անգամ շրջափակման պայմաններում, չի կոտրվում. «Մայրություն» ՀԿ-ի նախագահ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ում Վրաստանի նախագահին խոստացել են, որ իշխանության տապալման դեպքում կստանձնի Վրաստանի ղեկը.  երկրորդ պատճառը, իհարկե, փողն է. Ափհաիձե

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ում Վրաստանի նախագահին խոստացել են, որ իշխանության տապալման դեպքում կստանձնի Վրաստանի ղեկը.  երկրորդ պատճառը, իհարկե, փողն է. Ափհաիձե

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական