Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տոյվո Կլաար, Դուք Ստեփանակերտ բառից առաջ պետք է Խանքենդի՞ օգտագործեք

Տոյվա Կլլար, Դուք համոզվա՞ծ եք, որ Ղարաբաղում գազի մատակարարումը մշտապես է վերականգնվել, ու մատակարարումը շարունակական կլինի.  Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը պատասխանել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։

Ուրա՞խ եք կարդալ, որ գազի մատակարարումը վերականգնվել է այն դեպքում, երբ Լաչինի միջանցքը մինչև հիմա լիովին փակ է. հարցրել է Նատալի Լաուզոն։

Նրա ուշադրությունից չի վրիպել, որ Կլաարն օգտագործել է Խանքենդի ադրբեջանական անունը։

«Դուք Ստեփանակերտ բառից առաջ պետք է Խանքենդի՞ օգտագործեք։

Եվրախորհրդարանը Ձեզնից պահանջում է գործողություն, ոչ թե լուրեր կարդալ։ Գործողություն, ինչը Դուք կարող եք և ինչը Ղարաբաղը դուրս կբերի շրջափակումից, ոչ թե կսիրաշահի այդ շրջափակումն իրականացնողին»։

Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարը թվիթերյան էջում հրապարակում է արել՝ հույս հայտնելով, թե Ստեփանակերտն ու Բաքուն երկխոսության կգնան, որովհետև այլընտրանք չկա։

Այդ մասին կարդացեք Եվրամիությունն անհամբեր սպասում է բրյուսելյան եռակողմ հանդիպմանը. Կլաար