Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

«ՏաԹևերն» աշխարհում լավագայուն ճոպանուղին է, իսկ այն կառուցող Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է

«ՏաԹևեր»  ճոպանուղին հաղթել է World Travel Awards մրցույթում՝ մրցակցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ և ճանաչվել լավագույնը:

Դեպի Տաթևի միջնադարյան վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցման ծրագրի նախաձեռնողն ու իրականացնողը ներկայում ադրբեջանական բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն է:

13 տարվա ընթացքում «ՏաԹևեր» է այցելել ավելի քան 1 միլիոն մարդ:

Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ իր ծրագրում ընդգրկում է ճոպանուղին, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թ-ի համեմատ աճել է 17 անգամ:

Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և համայնքի զարգացմանը: