Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանը նվազեցնում է Հայաստան մատակարարվող գազի ծավալները

«Գազպրոմ Արմենիան» հայտնում է, որ փետրվարի 14-ից Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում մասամբ խցանվել է Վրաստանին և Հայաստանին մատակարարող տարանցիկ մայրուղային գազատարը, ինչի պատճառով Հայաստան մատակարարվող գազի օրական ծավալները զգալիորեն նվազել են։

Այդ իսկ պատճառով, վթարները կանխելու և մյուս գազասպառողներին հուսալի և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ից, կդադարեցվի Հայաստանի մի շարք գազալցակայանների գազամատակարարումը։

Հ.Գ.

Մնում է հուսալ, որ Ռուսաստանը Հայաստանի գազամատակարարման ծավալները նվազեցնում է գազատարի խցանման և ոչ քաղաքական պատճառներով։