Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ոգևորիչ է տեսնել Հայաստանի ցուցաբերած աջակցությունը Թուրքիային․ Կլաար

Թուրքիայում նման մեծ ողբերգության պայմաններում հուսադրող է տեսնել Հայաստանի աջակցությունը. թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Թուրքիայում տեղի ունեցած նման մեծ ողբերգության պայմաններում ոգևորիչ է տեսնել իր հաևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը և դրանից բխող դրական արձագանքը», – գրել է նա։