Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Միայն հիմարը կարող է կարծել, թե ԼՂ-ում հայերն ու ադրբեջանցիները կարող են միասին ապրել. Զատուլին

Հույս ունենալ, թե Լեռնային Ղարաբաղում հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ ապրել, խելապակասություն է. նկատել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ ԼՂ հակամարտության գոտում, թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ այս պատերազմի ընթացքում,  միայն ապուշը կարող է հայերի ու ադրբեջանցիների՝ միասին ապրելու հավանականության մասին մտածել»,- ասել է նա։  

Զատուլինը նաև նշել է, որ խաղաղության հասնելու համար պետք է արդարության հիմք լինի։