Մայր ու որդի մահացել են, ամուսինն ու դուստրը վիրհատվում են. Սիրիայում ծանր իրավիճակ է. դեսպան (տեսանյութ)

«Ներկա պահին Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետև լուրջ ավերածություններ կան երկրում։
Փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակներում գտնվող քաղաքացիենրին կարողանան հնարավորինս շուտ դուր բերել»,- «Հայերն այսօր»-ին տված հարցաարույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:
«Բացի այդ, դժվարություններ են ստեղծում նաեւ եղանակային պայմանները՝ հատկապես Հալեպում և Լաթաքիայում:
Այս պահին ստույգ ունենք արձանագրված երկու մեր հայրենակիցների մահվան տվյալներ: Նրանք մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակներում էին, լուր ստացանք, որ նրանց հանել են, և նրանք վիրահատվում են:
Դամասկոսում ՀՀ դեսպանությունը եւ Հալեպում գլխավոր հյուպատոսությունը ստեղծել են աշխատանքային խմբեր, օպերատիվ շտաբներ, հերթապահություն է իրականացվելու 24 ժամ: Հիմա հավաքագրվում են տվյալներ՝ արդյոք կա՞ն տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ»,-հայտնել է դեսպանը:
Մանրամասները՝ տեսանյութում
