Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է․ Կլաար

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է․ Տոյվո Կլաարը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։

«ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որ հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին օգնելու Հայաստանի որոշմանը։ Հուսանք` հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում»,– գրել է Կլաարը։

Ինչպես հայտնել էինք փետրվարի 14-ին, ՀՀ արտգործնախարար Միրզոյանն այսօր մեկնում է Թուրքիա։ Երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաքում նա կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: