Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Անկարայում հայտարարել են, թե Հայաստանի արտգործնախարարը Թուրքիա է գալիս՝ իրենց ցավակցելու

Թուրքիայի ԱԳՆ–ը հայտարարություն է տարածել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Թուրքական Milliyet–ը, հայտարարության մեջ նշվում է, որ Մարաշի երկրաշարժից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիային ցավակցություն և համերաշխություն հայտնելու համար փետրվարի 15–ին կայցելի Թուրքիա։

«Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետ Արարատ Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ փրկարարական աշխատանքներ են իրականացնում Հայաստանից եկած փրկարարները»,–նշվել է հաղորդագրության մեջ։