Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իսրայել-Եգիպտոս խաղաղության պայմանգրի» հետևանքը՝ դավաճանի խարան և, իհարկե, գնդակահարություն

10/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020 թվականի կապիտուլյացիայից հետո ՀՀ քպ վարչախումբը որդեգրել է,  այսպես կոչված,  «խաղաղության»  կեղծ օրակարգ, և որպես ամենօրյա կանոն՝ խաղաղության հասնելու փոխարեն,  տեղի է ունենում Ադրբեջանի կողմից հայկական սուվերեն տարածքների բռնազավթում, ընդ որում՝ գործընթացն անընդհատ է։

«Համախմբում» շարժման աջակից, վերլուծաբան Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը հայ իրականության հետ պատմական, անփառունակ իրադարձությունների հետ զուգահեռների մասին է։ Համեմատականներ, թե ինչ է լինում «խաղաղության» կեղծ օրակարգերին տուրք տալուց հետո, երբ զոհաբերում, վաճառում  են  պետական, ազգային շահը։

Հոդվածագիրը գրում է.

ՀՀ գրավված տարածքներում թշնամին իրականացնում է ինժեներական պաշտպանության միջոցառումներ, որոնց ծավալը և արագությունը փաստում են, որ դրանք անեքսիայի ենթարկվող տարածքներ են և երբևէ չեն էլ վերադարձվելու Հայաստանի Հանրապետությանը։

Ընդհանրապես «խաղաղության պայմանագիր» բառակապակցությունը լսելիս շատերն են հիշում նման մի գործընթաց, որը ծավալվեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի միջև։

1948 թվականից հետո Իսրայելի և արաբական պետությունների միջև տեղի  է ունեցել  չորս ռազմական բախում, որոնց ընթացքում հաջողությունը մշտապես ուղեկցել է հրեական կողմին։

1973 թվականի պատերազմից հետո երկու կողմերի ղեկավարների և ժողովուրդների շրջանում ձևավորվեց համոզմունք, որ վերջ ի վերջո կարելի է և պետք է բանակցությունների միջոցով փորձել հասնել հարաբերությունների կարգավորման։

Եգիպտոսի առաջնորդ Անվար Սադաթը պատերազմում կրած հերթական պարտությունից հետո խաղաղ բանակցությունների միջոցով  Սինայի թերակղզին  վերադարձնելու նպատակ ուներ,   միևնույն ժամանակ Իսրայելում պարզորոշ գիտակցում էին, որ ժամանակի ընթացքում արաբական միացյալ ուժերը դառնում են ավելի հզոր և վտանգավոր, ինչի արդյունքում հաջորդ անխուսափելի պատերազմը չէր լինելու Իսրայելի  հաղթանակի օգտին։

Կողմերին դեպի բանակցությունների սեղան բերեց ամերիկյան փայլուն դիվանագիտությունը, հատկապես՝  ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարտերը, որը,  ըստ երևույթին,  անձնական քաղաքական կամքի և կամային հատկությունների շնորհիվ հարթեց երկու կողմերի առաջնորդների միջև առկա անձնական ատելությունը և չեզոքացրեց գործընթացի շահագրգիռ այլ միջնորդների, մասնակիցների շահերով պայմանավորված հակասությունները։ Իրավիճակը բավականին ծանր էր, որովհետև Եգիպտոսը համարվում էր հակաիսրայելյան արաբական կոալիցիայի շարժիչ ուժը,  և եգիպտական բանակը ամենամարտունակն էր արաբական աշխարհում, ինչ-որ իմաստով Եգիպտոսը հանդիսանում էր Պաղեստինի արաբ բնակչության շահերի հիմնական պաշտպանը և երաշխավորը։

Համաարաբական շարժման խոշորագույն երկրի ղեկավարը կանգնեց լրջագույն խնդրի առջև։

Ըստ երևույթին, եթե հաղթանակած Իսրայելում վարչապետ Բեգինն ուներ հանրային զգալի աջակցություն,  զիջումներ կատարելով՝ խաղաղության հասնելու ձգտումով  պատկերն այլ էր պարտված Եգիպտոսում, որտեղ Սադաթը ենթարկվել էր  սուր քննադատության՝ և՛  երկրի ներսում, և՛  երկրի բարեկամ արաբ դաշնակիցների կողմից։

Ամերիկյան դիվանագիտությունը երկու կողմերին, կարելի է ասել, բերման ենթարկեց Ֆլորիդա նահանգի Քեմփ Դևիդ քաղաք։

Բանակցությունները տևեցին երկու շաբաթ՝ մի քանի անգամ հայտնվելով  տապալման եզրին,  և միայն ամերիկյան ծանրակշիռ միջամտությունը ապահովեց խաղաղության պայմանագրի կնքումը։

Բազմաթիվ անգամներ Բեգինը և Սադաթը որոշել են դադարեցնել բանակցությունները և միայն նախարար Քարտերի անձնական կոչերի արդյունքում կրկին շարունակել դրանք։ Լինելով գերազանց միջնորդ՝ Քարտերը անդադար փորձում էր գտնել ձևակերպումներ, լուծումներ, որպեսզի հաղթահարեր կողմերի անհանգստությունն ու վախը և ճանապարհ հարթեր համաձայնության կայացման համար։

Քեմփ Դևիդի համաձայնագրերը բաղկացած էին երկու առանձին փաստաթղթից՝ «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիր» և «Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղություն կնքելու շրջանակային համաձայնագիր»։

Երկրորդը հիմք հանդիսացավ 1979 թվականի մայիսին «Իսրայել֊Եգիպտոս խաղաղության պայմանագրի» կնքման համար։

Խաղաղության պայմանագիրը աշխարհում անակնկալ պայթած ռումբի տպավորություն թողեց։

Արաբական աշխարհում Անվար Սադաթը վաստակեց դավաճանի խարան, Եգիպտոսն անմիջապես հեռացվեց արաբական երկրների լիգայից, ԽՍՀՄ-ը  դուրս մնաց Մերձավոր Արեւելքում իր դերակատարումից, ստեղծվեցին պայմաններ Իսրայելի և Հորդանանի միջեւ անջատ բանակցությունների համար։

Իսրայելում վարչապետ Մենահեմ Բեգինը պահպանողական շրջանակների կողմից ևս «վաստակեց»  դավաճանի տիտղոս։

Համաձայնագրի արդյունքերից էր նաև այն, որ ԱՄՆ֊ը հսկայական ֆինանսական օգնություն էր ցույց տալու երկու պետություներին էլ։

1979֊1997 թվականներին Եգիպտոսը ստացավ տարեկան շուրջ 1․3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, որն էլ օգտագործեց զինված ուժերի արդիականացման համար։ Իսկ ոչ ռազմական ֆինանսական օգնությունը կազմել է շուրջ 25 միլիարդ դոլար։

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա հրեական պետությունը 1985 թվականից ի վեր ստանում է տարեկան 3 միլիարդ դոլար օգնություն։ Համաձայնագրի անմիջական մասնակից առաջնորդները ևս անմասն չմնացին։

1978 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց հակառակորդ երկու երկրների ղեկավարներին։

Համաձայնագրի դրույթները ոչ միանշանակ ընդունվեցին արաբական աշխարհում, հատկապես՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության համակիրների ծայրահեղ ազգայնական շրջանում։

Որպես վերջնական մեղադրանք՝ որոշվեց դավաճանի խարան կրող Սադաթին հեռացնել իշխանությունից, ինչը և հաջողվեց 1981 թվականին տեղի ունեցած ռազմական տոնական շքերթի ժամանակ։

Իսլամիստ դավադիրները պատվավոր օթյակում գտնվող հյուրերի ուղղությամբ նետեցին չորս ռումբ և գնդակահարեցին երկրի շահերը վաճառած Սադաթին։

Զարմանալի և առեղծվածային մնաց, թե  Սադաթի կողքին նստած փոխնախագահ Հոսնի Մուբարաքը քսան րոպե տևած փոխհրաձգության ժամանակ ինչպես էր ստացել ընդամենը  մի աննշան քերծվածք։

Ինչ վերաբերում է պայմանագրի «ապագային», ապա կարելի է պնդել, որ այն իրապես դավաճանական բնույթ ուներ՝ էլ ավելի ջլատեց արաբական աշխարհը և հզորացրեց Իսրայելին։

Որպես վերջաբան։

Խաղաղության ցանկացած պայմանագիր ապահովում է կայուն խաղաղություն միայն այն դեպքում, երբ կողմերից երկուսն էլ իրապես հետապնդում են ազգային շահեր։

Ցանկացած միակողմանի զիջում կոռոզիայի, կազմաքանդման է ենթարկում խաղաղության օրակարգը։

Այս ամենը պետք է գիտակցեն հայ ժողովրդի թիկունքում քննարկվող և վերջնական փուլ հասցված «խաղաղության պայմանագիր» կոչվածի հեղինակները։

Խաղաղությունը կարող է լինել միայն արդարության հիմքի վրա։

Կից նկարում պատկերված են ԱՄՆ, Եգիպտոսի և Իսրայելի ղեկավարները՝ քեմփդեվիդյան բանակցությունների ժամանակ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսականում, այո՛, կարող է Թեհրան-Երևան-Մոսկվա ձևաչափ ստեղծվել, բայց միայն տեսականում. գործնականում ՌԴ-ն ամեն կերպ սիրաշահում է Թուրքիային. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Բաքուն շանտաժ է անում ԵՄ-ին. նպատակը դիտորդական առաքելությունից ազատվելն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
Հաջորդ գրառումը

Բաքուն շանտաժ է անում ԵՄ-ին. նպատակը դիտորդական առաքելությունից ազատվելն է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական