Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բաքուն շանտաժ է անում ԵՄ-ին. նպատակը դիտորդական առաքելությունից ազատվելն է

Բրյուսելը Բաքվին տեղեկություններ է հաղորդում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի դիտորդական առաքելության մասին. հայտնում է «Politico» թերթը՝ հղում անելով Եվրամիության դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։

Նրա անունը չի հրապարակվում:

«Մենք Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք պարեկության և այլ հարցերի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ մենք ոչ մի խնդիր չենք ուզում»,–նշել է աղբյուրը:

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը և Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, կարող են վտանգի տակ դնել մինչեւ 2027 թվականը Բաքվից ԵՄ գազի արտահանումը մինչեւ 20 մլրդ խմ կրկնապատկելու մասին համաձայնագիրը, գրում է «Politico»-ն։

Ադրբեջանը, ինչպես գրում է պարբերականը, «զգուշացնում է իր գործերին օտարերկրյա միջամտության մասին»՝ սահմանին Եվրամիության առաքելության աշխատանքով պայմանավորված: