Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելն անխտիր թիրախավորում է «Գազայում արդեն հյուծված պաղեստինցի խաղաղ բնակիչներին»

Իսրայելի հարվածները Գազային անուն ունեն՝ «կոլեկտիվ պատիժ»։

ՄԱԿ-ի փորձագետների խումբը դատապարտել է «ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված նողկալի հանցագործությունները» Իսրայելի ժողովրդի դեմ, բայց նաև Գազայի հատվածին պատասխան հարվածները համարել է «կոլեկտիվ պատիժ»:

Իսրայելն անխտիր թիրախավորում է «Գազայում արդեն հյուծված պաղեստինցի խաղաղ բնակչությանը». ասվում է զեկույցում: Անկլավում գտնվող մարդիկ 16 տարի ապրում են անօրինական շրջափակման մեջ և տուժել են հինգ պատերազմներից, որոնց համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. ասում են փորձագետները:

«Սա համընդհանուր պատիժ է: Չկա արդարացում բռնությանը, որն անողոք է և ուղղված է անմեղ քաղաքացիների դեմ՝ լինի դա ՀԱՄԱՍ-ի, թե իսրայելական ուժերի կողմից: Սա բացարձակապես արգելված է միջազգային իրավունքով և համարվում է ռազմական հանցագործություն»,- ասվում է ՄԱԿ-ի փորձագիտական ​​խմբի հայտարարության մեջ։

Պաղեստինի առողջապահության նախարարության նորտվյալների համաձայն՝ շաբաթ օրվանից Գազայի հատվածում առնվազն 1354 մարդ է զոհվել, ևս 6049-ը՝ վիրավորվել։