Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

տեսանյութ. Իսրայելը հարվածել է Հալեպի ու Դամասկոսի օդանավակայաններին

Իսրայելը հարձակվել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների վրա.  հայտնում է սիրիական Al-Watan թերթը։

«Նախնական տվյալներով՝ թռիչքուղիները գնդակոծվել են, երկու օդանավակայաններն էլ շարքից դուրս են եկել»,- ասվում է հրապարակման մեջ։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ հրթիռային հարձակման։ Զանգվածային գնդակոծությունից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները մտել են հրեական պետության հարավում գտնվող սահմանային շրջաններ։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը հայտարարել է «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մասին։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարեց Գազայի հատվածում «Երկաթե սուեր» օպերացիայի մեկնարկի մասին։

Վերջին տվյալներով՝ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհ է դարձել ավելի քան 1300 մարդ, իսկ Գազայի հատվածում պատասխան հարձակումների հետևանքով զոհվել է 1203 մարդ։ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ վերցված մարդկանց ճակատագիրը մնում է անհայտ. նրանց թվում են Ավստրիայի, Չինաստանի, Մեքսիկայի, Ֆրանսիայի քաղաքացիներ, ինչպես նաև, ըստ տարբեր աղբյուրների, մոտ 150 իսրայելցիներ։