Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես է տեղի ունեցել Վագիֆ Խաչատրյանի առևանգումը. մարամասներ՝ Արման Թաթոյանից

31/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քիչ առաջ հանդիպել եմ Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դստեր՝ Վերա Խաչատրյանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցել ենք նաև նրա մյուս դստեր հետ, ով հոր հետ միասին եղել է Հակարիի «անցակետում»։ Բոլոր փաստերը հաստատում են, որ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի առաջադրած մեղադրանքները բացարձակ կեղծ են, հորինված. տեղեկացնում է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա ուսումնասիրել է դեպքը և պարզել.

Նախ, Հակարի կամրջի մոտ ադրբեջանական իբր բժշկական հագուստով անձանց ներկայությունը բացարձակ կեղծ (ֆիկտիվ) է։ Իրականում որևէ բժշկական հետազոտություն տեղի չի ունենում. որպես բուժաշխատող ներկայացող անձինք ընդամենը ձևական 1-2 հարց են տվել շտապ վիրահատության հանձնարարականով Հայաստան ուղեգրված 68-ամյա քաղաքացուն։

Դրանից բացի, «անցակետում» ամբողջ գործընթացը վերահսկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից։ Նրանք են առողջական լուրջ խնդիրներով քաղաքացուն հանձնարարել մոտենալ ադրբեջանական, այսպես կոչված, «բուժանձնակազմին»։ Դրանից հետո, նրանք էլ պահանջել են քաղաքացուն տեղափոխել այլ վայր` այսպես կոչված շտաբ՝ հարցազրույցի։

Երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները և Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը պահանջել են բացատրություններ և հարցազրույցը տեղում իրականացնել ու փորձել են կանխել նրա տեղափոխումը, ադրբեջանական զինված ծառայողները սպառնացել են ուժ գործադրել դստեր և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ։

Ավելին, երբ վերջիններս փորձել են առաջ գալ դեպի Վագիֆ Խաչատրյանը, ադրբեջանական մոտ 30 զինված ծառայողներ սկսել են առաջ գալ դեպի իրենց՝ զենքի բացահայտ ցուցադրումով։

Այնուհետև, ադրբեջանական Ահմեդ անունով զինված ծառայող, Վագիֆ Խաչատրյանին հրելով, դուրս է տարել, և նրան առանց որևէ բացատրության, տեղափոխել են անհայտ ուղղությամբ։ Նրանց հետ սկզբում մեկնել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկը, ով քիչ անց ադրբեջանական զինված ծառայողների հարկադրմամբ վերադարձել է՝ առանց Վ.Խաչատրյանի։

Այս ամբողջ ընթացքում որևէ բուժաշխատող Վագիֆ Խաչատրյանին չի ուղեկցել, նրա որևէ բժշկական փաստաթուղթ չի ուսումնասիրվել, բուժօգնություն չի ցուցաբերվել: Ամբողջ գործընթացը վերահսկել են բացառապես ադրբեջանական զինված ծառայողները։

Ինչպես արդեն նշել ենք, Վագիֆ Խաչատրյանի տեղափոխումը Հայաստան բուժման նպատակով համաձայնենցված է եղել ադրբեջանական իշխանության հետ։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը, նախապես տեղեկացված լինելով և նրան առևանգելու ակնհայտ մտադրությամբ, նրան խաբեությամբ է բերել իրենց մոտ։

Դեպքից անմիջապես հետո մենք նշել ենք նաև, որ տեղի ունեցածը պատերազմական հանցանք է։ Այն նախատեսված է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանագրության (Արձանագրություն I, 8 հունիսի 1977 թ.) 37-րդ հոդվածով:

Ադրբեջանն այս հանցավոր արարքները կատարել է միջազգային կանոնների բացարձակ խախտումով՝ կեղծիքով ու մոլորեցումներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայրս Երևան էր գալիս սրտի բաց վիրահատության համար, չգիտեմ՝ ադրբեջանցիների ձեռքին նա կդիմանա՞, ո՞ղջ է արդյոք. Վագիֆ Խաչատրյանի դուստր

Հաջորդ գրառումը

Հայտարարում ենք, որ նշված ՀԿ-ները չեն ներկայացնում մեր շահերն ու տեսակետները. խմբագիրները և լրագրողները հայտարարություն են տարածել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հայտարարում ենք, որ նշված ՀԿ-ները չեն ներկայացնում մեր շահերն ու տեսակետները. խմբագիրները և լրագրողները հայտարարություն են տարածել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական