Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքի համար

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին,   NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն. հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ Հայաստանի կողմից սադրանքները  Թուրքիայի և Ադրբեջանի դեմ շարունակվում են։  Եթե ​​դրանք չդադարեցվեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,-հայտարարել է նա։

Անկարան Երևանում «Նեմեսիսի» հուշակոթողի տեղադրումն անվանել է սադրանք Թուրքիայի դեմ։