Ֆրանսիայում կենսթոշակային տարիքի բարձրացման դեմ ցույցերը շարունակվում են։
Դրանք ավելի անկառավարելի են դառնում։ Իրավապահների հետ բախումներն անխուսափելի են։ Ցուցարարներն իրենց ճանապարհին հրկիզում, ոչնչացնում են խանութներ, կրպակներ, ավտոմեքենաներ։ Ոստիկանները զսպման միջոցներ են կիրառում՝ արցունքաբեր գազ, ռետինե մահակներ։ Ըստ արհմիությունների տվյալների՝ երկրում ընդհանուր առմամբ փողոց է դուրս գալիս 2 միլիոնից ավելի մարդ։
Փարիզում, Լիոնում, Նանտում ցուցարարներն օգտագործում են պիրոտեխնիկա։








