Թուրքիայում Էրդողանից դժգոհ են. ընտրությունները կարող են հետաձգվել

Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել. հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական ընդդիմադիր «Iii party» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների հայտարարությունը, որը հայտարարել է, թե մայիսի 14-ի փոխարեն, Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունիսի 18-ին։
Ենթադրվում է նաև, որ երկրի խորհրդարանը որոշում կկայացնի ընտրությունները մեկ տարով հետաձգելու մասին։
Թուրքիայում երկրաշարժերից հետո ուժեղանում է իշխանություններից դժգոհությունը. գրում է Bloomberg-ը:
Երկրի ղեկավարությանն ուղղված քննադատությամբ են հանդես եկել երկրաշարժից փրկվածները եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։ Նրանք պնդում են, որ ամբարձիչները և այլ ծանր տեխնիկան ուշ ուղարկելու պատճառով մարդկանց փրկելու հնարավորությունը բաց է թողնվել։
Փորձագետները մտավախություն ունեն, որ փլատակներում թաղված են տասնյակ հազարավոր մարդիկ։ Ենթադրելի է, որ զոհերի թիվն օր օրի կաճի։
