Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է՝ քո տարածքը դու վիճելի տարածք ես դարձնում. Քոչարյան

01/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել TV5-ին։

«Զանգեզուրի միջանցքի» թեման ուղղակի կապ ուներ Արցախի ու Լաչինի միջանցքի հետ։ Հիմա Արցախն էլ չկա, Լաչինի միջանցքն էլ, բայց «Զանգեզուրի միջանցքի» հարցը կա։ Այն որպես առանձին թեմա՝ ապրում է. սա աբսուրդ է։ Սա դիվանագիտական ձախողման «գլուխգործոց է։ Սա նշանակում է, որ քո տարածքը դու վիճելի տարածք ես դարձնում։ Այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ձևավորումը։ Միացյալ Նահանգներն է քննարկում Թուրքիայի հետ, Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, իսկ դու այդ թեմայում չկաս։ Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջ ես, այլ մենյուի մեջ ես, աշխարհաքաղաքական մենյուի մեջ ես»,- հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը հիշեցրեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը, թե Սյունիքի դարպասները պետք է բացել։ Նաև հիշեցրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիան 2,8 միլիարդ դոլար է  հատկացնում Կարս-Իդլիբ-Նախիջևան երկաթուղի կառուցելու համար։

«Սա նշանակում է, որ ենթադրյալ այդ ճանապարհով երկաթուղին ոչ թե Երասխով գալու է Հայաստան և Հայաստանի տարածքով մտնի Թուրքիա, այլ ուղղակի Նախիջևանից մտնելու է Թուրքիա՝ Իդլիբ-Կարս։ Ճանապարհների բացման հետ այդ ճանապարհը որևէ առնչություն չի ունենալու։ Սա լինելու է միջանցք՝ Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապն ապահովող։ Հայաստանի օգուտն այստեղ ո՞րն է։ Յուրաքանչյուր մտածող մարդ թող վերցնի քարտեզը ու նայի՝ լավ, մենք այստեղ ի՞նչ ենք շահում»,- ՀՀ իշխանությունների՝ Սյունիքով ճանապարհ տալու պատրաստակամության վտանգները ներկայացրեց Երկրորդ նախագահը։

Չի կարող պետությունն իր ֆունկցիան արտապատվիրակել մասնավոր ընկերությանը. սա պետական ֆունկցիա է։ «Զվարթնոց» օդանավակայանի հետ համեմատելը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, աբսուրդ է, որովհետև «Զվարթնոցն» ամբողջությամբ մնում է  մեր վերահսկողության տակ։

«Եթե Սյունիքի ճանապարհի վրա վթար լինի, ո՞ր ճանապարհային ոստիկանությունն է այն հետաքննելու, միջադեպը ո՞ր դատարանում է քննվելու, ո՞ր ննչական մարմիններն են զբաղվելու այդ ճանապարհի վրա կատարվող հանցագործություններով։

Միջանցքի խոստումը տվել են. ես դրանում կասկած չունեմ։ Այն, ինչի մասին Արցախում խոսել է Ալիևը, համոզված եմ, խոսել են Աբու Դաբիում»,-վստահ է  նախագահը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանում նորից է հարցաքննվել

Հաջորդ գրառումը

 Կապված նախընտրական պորցեսների հետ՝  կարող է «նախաստորագրվող» մի թղթի կտոր տան Հայաստանին՝ ընտրազանգվածի վրա ազդելու համար. Քոչարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

 Կապված նախընտրական պորցեսների հետ՝  կարող է «նախաստորագրվող» մի թղթի կտոր տան Հայաստանին՝ ընտրազանգվածի վրա ազդելու համար. Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական