Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես համոզված եմ, որ առանց ռազմագերիների հարցի լուծման, տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ. Վերոնիկա Զոնաբենդ

01/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, իր հարցազրույցում շատ կարեւոր ու մարդկային կողմեր է շոշափում մեր գերիների եւ նրանց ընտանիքների հետ կապված:

– Առաջիկա օրերին Երեւանը կարեւոր միջազգային հանդիպումների հարթակ է դառնալու։ Հնարավորություն տեսնո՞ւմ եք բարձրաձայնելու հայ գերիների հումանիտար հարցը ոչ թե որպես քաղաքական թեմա, այլ իբրեւ իրենց հարազատներին սպասող ընտանիքներին հուզող խնդիր։

– Այո՛, ես տեսնում եմ այդ հնարավորությունը։ Բայց ինձ համար դա ոչ թե քաղաքական հնարավորություն է, այլ առիթ՝ զրույցի թեմա դարձնել կոնկրետ մարդկանց։ Երբ Երեւան են գալիս այնպիսի երկրների առաջնորդներ, ովքեր խոսում են խաղաղության, կայունության եւ վստահության մասին, կարեւոր է, որ այդ մեծ բառերի կողքին չկորչեն նրանք, ովքեր արդեն գրեթե երեք տարի բաժանված են իրենց ընտանիքներից։

Այսօր հայ գերիների ընտանիքները քաղաքական ժեստի մասին չեն խնդրում։ Մենք խնդրում ենք մեր հարազատներին տեսնելու հնարավորություն ընձեռել։ Համոզվելու, որ նրանք ողջ են, որ նրանց հետ արժանապատիվ են վարվում, որ նրանք մոռացված չեն։

Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կբարձրացնի այս հարցը առաջիկա հանդիպումների ժամանակ։ Ոչ թե մեղադրանքների տեսքով, ոչ թե հակամարտությունը սրելու համար, այլ որպես հումանիտար հարց։ Ես համոզված եմ, որ առանց ռազմագերիների հարցի լուծման, տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ։

Ընտանիքի համար սպասման յուրաքանչյուր օրը վերացական ժամանակ չէ։ Դա մի օր է, երբ երեխան մեծանում է առանց հոր, կինն ապրում է առանց ամուսնու, տարեց ծնողները սպասում են զանգի, իսկ անազատության մեջ գտնվող մարդը չգիտի՝ արդյոք նորից կտեսնի՞ իր հարազատներին։

Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, որը կարեւոր տոն է Հայաստանի համար, պետությունը ցույց կտա իր ռազմական ուժը եւ կխոսի քաղաքացիների առջեւ հաշվետվության մասին։ Այդ հաշվետվության մեջ պետք է տեղ գտնվի նաեւ այն քաղաքացիների համար, ովքեր այսօր գտնվում են գերության մեջ։ Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ծառայել են իրենց երկրին, սպաներ, մարդիկ, ովքեր անտարբեր չեն եղել Հայաստանի ճակատագրի նկատմամբ։ Կարելի՞ է նման օրը խոսել միայն ուժի մասին եւ չխոսել նրանց մասին, ում այդ ուժը պետք է պաշտպանի։ Ինձ համար սա արարողակարգի հարց չէ։ Դա ինքներս մեր առջեւ ազնիվ լինելու հարց է։

Ես կցանկանայի դիմել նրանց, ովքեր մասնակցելու են առաջիկա միջազգային հանդիպումներին. խնդրում եմ, այս թեման մի՛ ընկալեք որպես մեծ քաղաքականության անհարմար «հավելված»։ Նման հարցերը ցույց են տալիս, թե որքանով ենք մենք իրականում պատրաստ խաղաղություն կառուցել ոչ միայն պետությունների, այլեւ մարդկային ճակատագրերի մակարդակով։

Տաթև Հայրապետյան, ադրբեջանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Միասնության թևեր»-ը ԱԺ ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները կուղարկի ԵՄ-ին

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. ԵՄ-ի օգնությունն ուղղված է Հայաստանի՞ն, թե՞ վարչակարգին, որը հարձակվում է Եկեղեցու վրա և իրականացնում քաղաքական հալածանքներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների. Գարեգին Երկրորդ

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

2 ամսով կալանավորված արցախցի Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում

24/05/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. ԵՄ-ի օգնությունն ուղղված է Հայաստանի՞ն, թե՞ վարչակարգին, որը հարձակվում է Եկեղեցու վրա և իրականացնում քաղաքական հալածանքներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը. Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի բացել Հայաստանի հետ. Վարուժան Գեղամյան

24/05/2026

Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։ Ավելին՝ չի բացել Հայաստանի հետ, և դա ունի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական