Ուրբաթ, Մայիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Միասնության թևեր»-ը ԱԺ ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները կուղարկի ԵՄ-ին

30/04/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները մենք կուղարկենք ԵՄ-ին․ այսօր տեղի է ունեցել իմ և Լիպարիտ Դրմեյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ պատվիրակությունում. հայտնում են «Միասնության թևեր» կուսակցությունից։

*Քննարկվող հիմնական հարցը, որ մենք բարձրացրել էինք, կապված էր հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Ադրբեջանից եկող արտաքին միջամտության հետ, որը, մեր համոզմամբ, անմիջական սպառնալիք է Հայաստանի ժողովրդավարությանն ու ընտրողների անվտանգությանը։

*ԵՄ պատվիրակությանը ներկայացրել ենք ապացույցներ, որոնք հաստատում են ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը, որը վերաբերում է Հայաստանի դեմ պատերազմ սկսելու, Հայաստանից նոր տարածքային պահանջներ ներկայացնելու ու մի շարք այլ սպառնալիքների, եթե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցությունը չվերընտրվեն։

* Նշել ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ինքն ադրբեջանական սպառնալիքները դարձրել է ՀՀ ընտրություններում գործոն և օգտագործում է ՀՀ ընդդիմության ու ընտրողների դեմ։

* Հայաստանում ԵՄ պատվիրակությունում հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ ես նամակով դիմեցի Հայաստանում ԵՄ դեսպանին՝ առաջարկելով Հայաստանում ընտրությունների գործընթացի վրա ռուսական ազդեցությանը հակազդելու կարևոր հանձնառության հետ միասին հակազդել նաև Ադրբեջանից սպառնալիքներին՝ ներկայացնելով կոնկրետ փաստեր։ Նամակում շեշտել էի, որ ընտրություններին արտաքին միջամտության դեմ հանձնառությունը չի կարող լինել ընտրովի՝ կախված նրանից, թե որտեղից կամ որ երկրից է գալիս։

* Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցելուն ուղղված Եվրախորհրդարանի 2026թ․ ապրիլի 24-ի բանաձևում և դրա հիման վրա Եվրոպական խորհրդին ու Եվրոպական հանձնաժողովին ուղղված միջնորդության մեջ նշվում է ռուսական միջամտությանը հակազդելու մասին։ Ըստ այդմ, եթե ԵՄ-ն ռուսական միջամտության դեմ միջոցներ է ձեռնարկում, ուրեմն նույնը պետք է անի նաև ադրբեջանական միջամտության դեմ։

* Համոզված եմ, որ ժողովրդավարության կանոնների ու արժեքների պաշտպանության հարցում հետևողականությունը՝ անկախ նրանից, թե որ արտաքին դերակատարն է միջամտում, սկզբունքային կարևորություն ունի ժողովրդավարական ինստիտուտների վստահելիության պահպանման և հայ ընտրողների իրավունքների պաշտպանության հարցում։

* Կարևոր եմ համարում ԵՄ պատվիրակությունում հավաստիացումը, որ ԵՄ-ն ուշադրության ներքո է պահում արտաքին միջամտության բոլոր փորձերը՝ դրանք բացահայտելու և հակազդելու համար՝ անկախ նրանից, թե որ երկրից են գալիս։

* Հանդիպմանը նշել ենք նաև, որ մենք հետևում ենք ՀՀ-ում հունիսի 7-ի ընտրություններին արտաքին միջամտության մասին հրապարակումներին։

* Իմ առաջարկի հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ադրբեջանական միջամտության մասին հրապարակումներն ու ադրբեջանական աղբյուրներից այլ տվյալները մենք կուղարկենք ԵՄ-ին՝ դրանք ստուգելու և հակազդելու հարցի հետ կապված։ Սա համարում ենք կարևոր։

* Հայաստանյան հասարակությանը տեղեկացնում ենք, որ հետևողական ենք լինելու, որպեսզի Հայաստանի ժողովրդավարությունն ու ՀՀ քաղաքացին լինեն պաշտպանված և Հայաստանում լինի իշխանություն, որը չունի արտաքին կախվածություններ և ծառայում է միայն մեր ազգային շահերին։

* Մենք կարևորում ենք ԵՄ գործունեությունը Հայաստանում, մեր երկրի հետ հարաբերությունների խորացումը ու մասնավորապես՝ մեր դիմումները քննարկման արժանացնելու այս հանձնառությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը. Հարութ Սասունյան

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց

30/04/2026
Հրապարակախոսություն

Եթե որոշվել է, որ թոնրի նկար պիտի լինի հայ մարդու անձնագրում, ապա գոնե հայկական թոնիր կլինի, ոչ թե ինչ-որ քոչվոր ցեղի անհասկանալի պատկեր

29/04/2026

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Փողոցից եկած իշխանությունը, որը հենվում է իռացիոնալ ամբոխի և ստորին խավի վրա, կործանման կտանի հայ ժողովրդին և պետությանը. Անդրանիկ Միհրանյան

30/04/2026

Այն մասին, թե ինչ աստիճանի սկզբունքային նշանակություն ունեն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ընտրությունները հայ ազգի գոյության համար և ինչպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստին ելույթ կունենան ԼՂ ներկայացուցիչները

30/04/2026

Այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի ընթացքում ի թիվս շվեյցարացի օրենսդիրների ելույթ կունենան օրեր առաջ Բեռն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը Երևան է ժամանել ՀՀ իշխանություններին շտապեցնելու Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի ապահովման հարցում. քաղաքագետ

29/04/2026

Եթե ՀՀ իշխանությունները հնարավորություն ունենային, ընդհանրապես գաղտնի կպահեին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցը։  Azg.am-ի թղթակցի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մակրոնն Էջմիածին չի այցելի, իսկ Ֆրանսիայի երեք նախագահներն էլ իրենց պետական այցի ընթացքում եղել են Մայր Աթոռում, հանդիպել Կաթողիկոսի հետ

30/04/2026

Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հայաստան կատարելիք պետական այցի օրակարգը: Ըստ այդ օրակարգի՝ Մակրոնը, բացի Փաշինյանի հետ հանդիպումից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական