Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

4 տարի առաջ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ այսօր նրա առջև կանգնում են «Դավաճան» գրությամբ պաստառով

Հուլիսի 5-ին, Գյումրիում տեղի ունեցած Համահայկական 8-րդ խաղերի ժամանակ Ստեփանակերտի մարզիկների հետ բեմ է բարձրացել նաև Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Մուրադյանը։ Նրա ձեռքին եղել է «Դավաճան» գրությամբ պաստառ։ Գոռը պաստառով կանգնել է այն տրիբունայի առաջ, որտեղ նստած է եղել Նիկոլ Փաշինյանը։

«Դավաճան» գրությամբ պաստառը պարզելու համար ոստիկանները Գոռ Մուրդյանին հեռացրել են բեմից։

Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կազմակերպված համահայկական խաղերի բացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Երեկ, Գյումրիում տեղի ունեցած Համահայկական խաղերի բացման ժամանակ նա հայտարարեց. «Մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան»։