Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրու և Փարաքարի ընտրություններից հետո իշխանությունը պետք է չափազանց զգուշավոր լինի «լեգիտիմություն» բառն օգտագործելիս. ինքն այլևս ապալեգիտիմ է. Վլադիմիր Մարտիրոսյան

03/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

–Պարո՛ն Մարտիրոսյան, ընտրություններից 4 օր անց Գյումրին դեռ քաղաքապետ չունի։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

-Գյումրիի գործընթացներին կարող եմ տալ բացառապես քաղաքական գնահատական. անկախ նրանից, թե ավարտուն տեսքով ինչ պատկեր ունենք՝ քաղաքական գնահատականը մինչ այս պահն անորոշ է առ այն, որ Գյումրին ընտրությունների արդյունքում փաստացի դեռևս քաղաքապետ չունի։ Մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը 50+1 տոկոս ձայներ չի հավաքել։ Մենք այսպիսի իրավիճակ ունենք, սա քաղաքական գունապնակն է, և այսպիսի իրավիճակում սպասում ենք մի երևույթի, որտեղ ընտրությունները պետք է որոշեին՝ ով է լինելու քաղաքապետ։ Այս պարագայում միանգամից ակնկալել, թե ուժերի ինչպիսի դասավորվածություն կլինի ավագանու նիստում, նշանակում է գալ քաղաքականության երկրորդ մակարդակ. քաղաքական ուժերի միջև կա՛մ տեղի են ունենում, կա՛մ տեղի չեն ունենում կոնսոլիդացիոն պրոցեսներ, կա՛մ տեղի են ունենում կոմպրոմիսային երևույթներ, կա՛մ տեղի չեն ունենում։

Քանի որ Գյումրին հանրային առումով շատ քաղաքականացվածություն ունի, բոլորը շտապում են հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ՝ ընդդիմությունը, թե իշխանությունը հաղթեց։ Բայց ո՛ չ ընդդիմությունն է  հաղթել, ո՛չ էլ իշխանությունը։ Հաղթանակը ես կգնահատեի այն պարագայում, երբ ունենայինք 50+1 իրավիճակ, ինչպիսին որ ունեցանք Փարաքարում։ Փարաքարում ունենք քաղաքական հստակություն, մինչդեռ Գյումրիի պարագայում մենք դա չունենք։ Գյումրիում չունենք որևէ ուժի հաղթանակ։ Հաղթանակն այլևս կարող ենք գնահատել երկրորդ մակարդակում, երբ կունենանք կոմպրոմիս այն բոլոր ուժերի միջև, որոնք կկարողանան պայմանավորվել և ձևավորել մեծամասնություն՝  ձևավորելով նաև իշխանություն։ Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 4 ուժերից երկուսի միջև կոմպրոմիս դեռ չկա, բայց դա չի նշանակում, որ չի լինելու։ Հասարակությունը սպասում է այդ լուծմանը, որպեսզի հաղթանակ գրանցի քաղաքական իշխանության նկատմամբ։

Իշխանությունը, այո՛, ևս հաղթանակ չի գրանցել, և այդտեղ խորքային քաղաքական խնդիրներ կան։ Համար առաջին խնդիրը, որից իշխանությունը պետք է հետևություններ անի, հանրության կողմից Փաշինյանի ողջ քաղաքական կուրսի նկատմամբ արձագանքն է, և հանրությունը Գյումրու ընտրությունների մինի տարբերակով տվեց իր գնահատականը ոչ այնքան ՔՊ-ի թեկնածուին, այլ գնահատական տվեց իշխանության քաղաքականությանը։ Ավելին, եթե գնանք իշխանության լեգիտիմության չափման ճանապարհով և փորձենք հասկանալ նրա ստացած ձայների օրգանական բնույթը, հստակ է, որ շատ փոքր է այն չափաբաժինը, որը վստահության տեսանկյունից վերաբերում է ՔՊ-ին և Փաշինյանին։

-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ զարգացումներ կարող են լինել մոտ ապագայում։ Ի՞նչ հանգուցալուծում պետք է սպասել երբեմնի հակառակորդներ Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի մասնակցությամբ հետընտրական դժվար կացությունից։

-Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի միջև մրցակցության մեջ քաղաքականություն առհասարակ գոյություն չունի։ Սա այլևս ապաքաղաքական մրցակցություն է, հակասություն է, որոնց հիմքում քաղաքականության բնորոշում ընկած չէ, մինչդեռ հասարակությունը նրանցից քաղաքական լուծում է սպասում։  Նրանք մրցակցում են, բախման մեջ են, համաձայնեցման ռեժիմի մեջ են՝ ոչ թե քաղաքական, այլ անձնական, բայց հանրությունը նրանցից, կրկնում եմ, քաղաքական լուծում է սպասում։ Իսկ լուծումը կարող է լինել մեկը՝ կա՛մ Ղուկասյանն ու Գրիգորյանը կոմպրոմիս են գտնում, կա՛մ չեն գտնում։ Ընդ որում, կոմպրոմիսը կարող է լինել երկու բնույթի՝ կա՛մ Մարտուն Գրիգորյանն է դառնում Գյումրու քաղաքապետ, կա՛մ Վարդան Ղուկասյանը։ Կամ էլ կոմպրոմիս չի գտնվում, ինչը ենթադրում է Գյումրիում նոր ընտրություններ։

-Պարո՛ն Մարտիրոսյան, որտե՞ղ են, ըստ Ձեզ, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակամարտության ակունքները, ամենահարմար պահը հիմա՞ էր՝ Գյումրու ընտրությունների ֆոնին հաշվեհարդար տեսնելու և հին հաշիվները պարզելու։

-Ես երկու նախագահների հակամարտության, քաղաքական մրցակցության թեման երբևէ չեմ մեկնաբանել։ Չեմ մեկնաբանել երկու մակարդակով. քննադատությունը և հակասությունների քննարկումը որևէ կերպ չի օգնելու կասեցնել այսօրվա քաղաքական իշխանության՝ նման քաղաքականություն իրականացնելու ընթացքը։

Երկրորդ, կարծում եմ՝ երկրորդ և երրորդ նախագահների՝ թե՛ հարաբերությունները, թե համատեղ կենսագրությունը, և թե՛ արժեքային համակարգն իրենց մեջ այնքան ամուր են, որ ես չէի ցանկանա մեկնաբանել։ Կարծում եմ՝ այդ լուծումներն իրենք իրենց մակարդակներում շատ ավելի հաջող կգտնվեն։ Հույս ունեմ, որ բախման, հակասությունների միջև կամ ընթացքում անպայման  պետության և ազգային շահերը կլինեն քաղաքական և այլ շահերից ավելի գերակա։

-Պարո՛ն Մարտիրոսյան, Գյումրու ընտրություններից հետո ի՞նչ հետևություններ պետք է անեն ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը։

-Այո՛, երկուսն էլ, իհարկե, պետք է համապատասխան հետևություններ անեն։ Երկու թևն էլ պետք է ընդունեն, որ ընտրություններում այլևս չեն կարողանում հաղթանակ գրանցել. հասարակությունը երկուսին էլ ամբողջական կառավարման լիարժեք իրավունք չի տալիս։ Ամենակարևորն այս պարագայում նաև լեգիտիմությունն է։ Ընդ որում, լեգիտիմությունը, կարծում եմ, ավելի վերաբերելի է գործող իշխանություններին. ինչո՞ւ. որովհետև «լեգիտիմություն» բառն օգտագործելիս ՀՀ իշխանություններն անպայմանորեն պետք է նայի այն թվերին և ձայների այն քանակին, որը հավաքում է ընտրությունների ընթացքում։ «Լեգիտիմություն» բառն օգտագործելիս իշխանությունները պետք է չափազանց զգուշավոր լինեն։ Մեկ բան է, երբ 2021 թվականին դու ընտրվել ես մի քաղաքական ծրագիր իրականացնելու համար և դրա համար սկզբնական շրջանում ունեցել ես լեգիտիմություն, սակայն նրա համար, ինչի համար ընտրողները ձայն են տվել, դու երբևէ այդ ծրագրերը չես իրականացրել։ Ոչ թե շեղվել ես, այլ, կրկնում եմ, երբևէ չես իրականացրել։

Այնպես որ, ամենակարևոր եզրակացությունը, որն այլևս անում է իշխանությունը, այն է՝ արդյոք ինքն ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական իրավունք՝ իրականացնելու այն քաղաքական կուրսը, որը վերցրել է՝ որպես ուղղություն։ Կարծում եմ՝ և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ բարոյական առումներով իշխանությունն այդ իրավունքն այլևս չունի։ Քաղաքագիտական տերմինով դա կարելի է բնութագրել որպես ապալեգիտիմ իշխանություն։

Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին

Հաջորդ գրառումը

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել կամայական ձերբակալվածներին՝ որպես հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացի մաս. Ֆրանսիայի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից. Արմեն Այվազյան

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել կամայական ձերբակալվածներին՝ որպես հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացի մաս. Ֆրանսիայի ԱԳՆ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական