Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախը զրկվեց ինտերնետից. ադրբեջանցիները կապը վնասել են

Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։

«Արմենպրես»-ի տվյալներով՝ ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով։

Մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։

Նշենք, որ արդեն 4 օր է՝ վնասվել է Արցախին էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագիծը, ինչի պատճառով հովհարային անջատումներ են սկսվել։ Իսկ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս էլեկտրագիծը վերականգնելու աշխատանքներ իրականացնել։