Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեզ պետության ղեկավարի պես պահեք, ոչ թե ժեկի պետի կամ վիրավորված դասղեկի

12/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դու պայքարում ես, եթե հավատում ես, իսկ հավատում ես, երբ ազնիվ ես։ Բնակչության 1-3 տոկոսը փորձում է այլ կերպ ապրել, քան մյուսները: Եթե ես չխոսեմ այդ երեւույթների մասին, դա կնշանակի, որ կամ ես չեմ ուզում ընդունել իրականությունը  կամ աջակցում եմ դրանց։ Ես դրանց չեմ աջակցում։ Ես կպայքարեմ այդ երեւույթների դեմ։ Սա դժվար ճանապարհ է, եւ պետք չէ վախենալ այդ երեւույթների մասին խոսելուց։ Եթե 1-2 ամիս հետո բենզինը չբավականացնի՝ հիվանդներին տեղափոխելու համար, քանի որ «լավ տղաներն» ավելորդ վառելիք են օգտագործել, ապա նրանք ամոթ կզգան, քանի որ շրջափակման պայմաններում դա անընդունելի է»,- Երևան-Ստեփանակերտ ուղիղ տեսակամրջի հեռարձակման ժամնակ ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա հունվարի 8-ին, տեսաուղերձի ընթացքում էլ դժգոհեց, թե որոշ արցախցիներ իրենց արտոնյալ կարգավիճակում են պատկերացնում, ճանապարհներ են գտել Արցախից դուրս գալու և Նոր տարին արտերկրում անցկացնելու, մի քանի տոննա բենզին ունեն, ապրանք են բերում, թանկ գնով վաճառում, սեփական խանութներում եղածն իրենց ծանոթ-բարեկամներին են տալիս և այլն, և այլն։

Այսպիսի պահվածքն ու գործելաոճը պետական պաշտոնյանին, երկրի ղեկավարին վայել չէ։

Այն, որ Ռուբեն Վարդանյանը վատ հռետոր է և չի տիրապետում հռետորիկային, մտքերը ճիշտ ու պատշաճ ձևակերպելու ունակություններին, փաստ է, բայց նրա արծարծած թեմաները հաճախ նման են այն հոր խոսույթին, որը խռովել է սեփական երեխայի պահվածքից։

Հիշենք, թե ինչպես էր պատերազմի և քովիդի ժամանակ իրեն պահում Նիկոլ Փաշինյանը՝ առանց անուններ տալու՝ մարդկանց պիտակավորելով, մեղադրելով կաշառք տալու, դավաճանության և այլ հանցանքների մեջ։

Աղետի, ծանր իրավիճակների պայմաններում պետական պաշտոնյան, երկրի ղեկավարն իրավունք չունի ի ցույց դնելու իր ղեկավարած հասարակության «կեղտոտ լվացքը», այն էլ՝ առանց անուններ տալու, նշելու, թե հատկապես ովքեր են խախտել ընդհանուր համակերցության կանոնները։

Մեր պետական բարձրաստիճան ղեկավարներն իրենց պահում են հկ-ների ղեկավարների, դասղեկների ու ժեկի պետերի պես։

Դուք պետական ողնաշար, պետական հոտառություն, պետական մտածողություն, պետական բառաֆոնդ պետք է ունենաք, պարոնայք, դուրս եկեք խռովկանի, անլիարժեքության բարդույթով տառապողի, բողոքավորի կեցվածքից։ Ձեր անհաջողություններն ու սխալ կառավարման մեղքը մի՛ բարդեք շարքային քաղաքացիների վրա, ձեր ներքին, կենցաղային հարցերը լուծեք կաբինետների ներսում, «մեղավորների» հետ առանձին աշխատանք տանելով, ոչ թե անհայտ մարդկանց հանրային պարսավանքի ենթարկելով, բամբասելով ու ցեխ շպրտելով։

Դուք չեք էլ պատկերացնում՝ եթե 1 ամսով շրջափակման մեջ լիներ եվրոպական ամենաքաղաքակիրթ համարվող մի երկիր կամ մի քաղաք, այնտեղ ինչպես կդրսևորեր իրեն շրջափակման ենթարկված բնակչությունը։ Ի վերջո բազմիցս ենք տեսել, թե նույն եվրոպական երկրներում վերահսկողությունը փոքր-ինչ թուլացնելու դեպքում «քաղաքակիրթ» եվրոպացիներն ինչպես են ջարդում-փշրում խանութների, տարբեր օբյեկտների դռներն ու պատուհանները, ինչպես են թալանում, ինչ վայրագություններ են թույլ տալիս։

Արցախի իշխանություններ, դուք չունեք ծրագիր, ի վերջո, ձեր խնդիրը միայն սոցիալական հարցերը լուծելը, սնունդ ու դեղորայք հայթայթելը չպետք է լինի. դրանցով պետք է զբաղվեն ներքին օղակները։ Իսկ ձեր գլխավոր անելիքը պետք է լինի պաշարված ամրոցն ուժեղացնելը, ռուսների հետ համագործակցելն ու Արցախի ճանապարհը փակած մի քանի տասնյակ «բնապահպաններին» հակահարված տալը։

Իսկ դուք արդեն մեկ ամիս Հայաստանի իշխանությունների հետ ձեն ձենի տված՝ միջազգային կառույցներին կոչեր եք անում ու խեղճի, անզորի դիրքերից օգնություն աղերսում, ձեռքի հետ էլ փնովում իրավիճակին չենթարկվող արցախցիներին։

Ձեզ հաշիվ տվեք, դուք ինքներդ եք ստանձնել Արցախը ղեկավարելու պարտավորությունը, ձեզ պետության ղեկավարի պես պահեք։

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը զրկվեց ինտերնետից. ադրբեջանցիները կապը վնասել են

Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ը զորակոչված զինծառայողի իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վեդիի դեպքի հետևանքները. Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը և 9 նախարարներն արձակուրդ են գնում, որպեսզի Քպ-ի քարոզարշավն անեն

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ը զորակոչված զինծառայողի իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական