Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ադրբեջանցիները փեշերը քշտած գալիս են Հայաստանում ապրելու

Ալեն Սիմոնյանը սա՞ նկատի ուներ, երբ հայտարարում, թե հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք կողքի ու առևտուր անեն։

«Արևմտյան Ադրբեջան վերադարձը տեղի կունենա միայն ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխիք ստանալուց հետո». հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին Միլի Մեջլիսում «Մարտահրավեր անցյալից դեպի ապագա. երիտասարդության տեսակետը Արևմտյան Ադրբեջան վերադառնալու փիլիսոփայության մասին» հանրային լսումների ժամանակ:

«Հայաստանի բոլոր պետական ​​կառույցներում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները մեր հայրենակիցների՝ որպես լիիրավ քաղաքացիներ մասնակցելու համար, սոցիալական և բիզնես խնդիրների լուծումը, պետական ​​գործերում ներկայացվածության իրավունքը պետք է ապահովվի»,- ասել է  ադրբեջանցին։