Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանն իր իսկ հարձակումը ներկայացնում է որպես ինքնապաշտպանություն, որը հետևել է «հայկական կողմի ռազմական սադրանքին»

«Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանականի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Մեր զինծառայողները վճռականորեն կանխում են հայկական կողմի սադրանքները, ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հայկական զինված ուժերի ստորաբաժանումները զգալի կորուստներ են կրել։

«Ներկայումս մեր դիրքերը ականանետերից և խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծվում են հայերի կողմից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի կրակային դիրքերը ճնշելու համար։ Օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական ստորաբաժանումների լիակատար վերահսկողության տակ»։

Ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, Տեղ գյուղի հայկական դիրքրեի վրա հարձակումը ներկայացնում է որպես ինքնապաշտպանություն, ինչին կարող է հետևել էսկալացիան՝ իբր ինքնապաշտպանությունը հետ մղելու համար։

Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել.

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում համաշխարհային հանրությանը հաստատակամ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի ռազմական սադրանքները դադարեցնելու և խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ»։